Տղամարդիկ գնալով ավելի հաճախ են իրենց կնոջ ազգանունը վերցնում՝ հայտնում է New York Daily News-ը: Որպես օրինակ պարբերականը բերում է մեծ արձագանք գտած դեպքը, երբ հոլիվուդյան դերասանուհի Զոի Սալդանայի ամուսինը՝ իտալացի նկարիչ Մարկո Պերեգոն, կնոջ ազգանունը վերցրեց:
Թերթը հիշեցնում է, որ White Stripes խմբի առաջնորդ Ջեք Գիլիսը, ամուսնանալով Մեգ Ուայթի հետ, դարձել է Ջեք Ուայթ: Նշվում է, որ այդպես են վարվում ոչ միայն հայտնի դեմքերը, այլև շարքային ամերիկացիները:










































