Բելգիայում կինը պատմության մեջ առաջին անգամ երեխա է լույս աշխարհ բերել ձվարանների հյուսվածքի փոխպատվաստումից հետո, որը նրանից վերցվել ու սառեցվել էր 14 տարի առաջ՝ դեռահասության տարիքում, երբ նա ծանր հիվանդ էր։
Նշվում է, որ առողջ տղան լույս աշխարհ է եկել դեռևս 2014-ի նոյեմբերին, սակայն մանրամասները հրապարակվել են միայն հիմա Human Reproduction ամսագրում։ Կինը ցանկացնել է անհայտ մնալ։








































