Պենտագոնի նախկին ղեկավար Դոնալդ Ռամսֆելդը այս շաբաթ բրիտանական The Times պարբերականի հետ հարցազրույցում ասել է, որ նախագահ Ջորջ Բուշը ճիշտ չէր` փորձելով 10 տարի առաջ ժողովրդականացնել Իրաքը և ոչնչացնել բռնապետ Սադամ Հուսեյնին:
Մամուլը նշում է, որ Ռամսֆելդն առաջին անգամ է քննադատել իր նախկին ղեկավարի վարած քաղաքականությունը` հայտնելով, որ ինքը մտահոգություն է հայտնել Սադամ Հուսեյնին տապալելու Սպիտակ տան ծրագրերի հետ կապված: Նա նաև զգուշացրել է, որ Արևմուտքն իսլամական ծայրահեղականությունը սանձահարելու միջոցներ չունի:
«Ես մի քանի անգամ պնդել եմ այն կարծիքը, որ մեր ժողովրդավարական սկզբունքները միշտ չէ, որ հարմար են այլ երկրներին` մերինից ավելի լավ պատմությամբ: Իրաքում ժողովրդավարություն հաստատելու գաղափարն ինձ անիրական էր թվում, և ես շատ անհանգստացած էի` առաջին անգամ լսելով նման տեսակի ծրագրերի մասին»,- ասել է նախկին նախարարը:










































