Մինսկի «Դինամո»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը նշել է, որ ցանկանում է հանդես գալ Անգլիայում, տեղեկացնում է Tribuna.com-ը:
«Դիտելով «կարմիր սատանաներ»-ի խաղերը, իմ առջև Անգլիայում հանդես գալու նպատակ եմ դրել: Ինձ դուր է գալիս անգլիական ֆուտբոլը: Այնտեղ կա արագություն և կիրք: Վերջին տեղում գտնվող ակումբը կարող է հաղթել նույնիսկ առաջատարին: Երազում եմ հանդես գալ Անգլիայում, և, հուսով եմ, որ երազանքս կկատարվի: Կարևոր չէ, կխաղամ Անգլիայի Պրեմիեր լիգայում, թե Չեմպիոնշիփում:
Երկրորդ դիվիզիոնը նույնպես լավն է: Չեմ կարծում, որ այնտեղ հանդես գալն ամոթ է իմ պես ֆուտբոլիստի համար: Նաև չեմ հասկանում այն ֆուտբոլիստներին, ովքեր չեն ցանկանում խաղալ այնտեղ: Նույնը կարող եմ ասել նաև երկրորդ Բունդեսլիգայի մասին: Այդ առաջնությունը մի քանի անգամ ուժեղ է Բելոռուսի Բարձրագույն խմբից: Ինչո՞ւ հանդես չգալ այնտեղ, եթե կա առաջարկ: Եթե լավ ես խաղում, ապա քեզ նկատում են»,- ընդգծել է Եդիգարյանը:









































