Հունիսի 7-ին Գերմանիայում տեղի ունեցած G7 ֆորումում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հրաժարվել է իր արած այն հայտարարությունից, որ բրիտանական կառավարության այն նախարարները, ովքեր աջակցում են Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալուն, կազատվեն աշխատանքից: Այս մասին հայտնել է vestifinance.ru-ն:
Սակայն հունիսի 8-ին նա հերքեց իր սեփական հայտարարությունը: Իր նոր ելույթում ասաց, որ իրեն սխալ են հասկացել:
«Ինձ համար ակնհայտ է, որ իմ երեկվա բառերը սխալ են հասկացել: Ես բավականին պարզ ասել եմ նոր պայմանագրի կնքման մասին: Ես միշտ ասել եմ, որ ուզում եմ Բրիտանիան կարողանա այնպիսի արդյունքի հասնել, որի դեպքում մենք կմնանք բարեփոխված Եվրոպական միությունում: Ես նույնպես խոսել եմ այն մասին, որ մենք չգիտենք, թե ինչպիսին կլինեն այդ բանակցությունների արդյունքները: Մենք դա կանցկացնենք քայլ առ քայլ:»
Բրիտանական լրագրողները նշել են, որ Քեմերոնը հայտնվել է անհարմար դրության մեջ, և բրիտանական խորհրդարանական ընտրություններում պահպանողականների հաղթանակից հետո նրա «մեղրամիսը» արագ հասավ իր վերջին:









































