Բժիշկների միջազգային թիմը մոլորակի բնակչության յուրատեսակ մարդահամար է կատարել և եկել եզրակացության, որ մոլորակի բնակիչների մոտ 95%-ին չի կարելի առողջ մարդ համարել, նրանց մոտ մեկ երրորդը միաժամանակ տառապում է 5 և ավելի հիվանդությամբ: Այս մասին ասվում է Lancet ամսագրում հրապարկված հոդվածում:
«Առողջության կորստի տարածված և միաժամանակ կանխարգելելի աղբյուրները, ինչպիսիք են՝ հենաշարժական ապրատի աշխատանքի լուրջ խախտումները, հոգեկանի և վարքի խանգարումները, առողջապահական ծառայությունների կողմից չեն ստանում այն ուշադրությունը, որին արժանի են: Այդ խնդիրների լուծումը կպահանջի տեղաշարժ ամբողջ Երկրում առողջապահության համակարգերի աշխատանքի առաջնայնություններում, հիմա մենք պետք է ոչ միայն մարդկանց օգնենք ապրել մինչև ծերություն, այլև առողջ մնալ»,- ասում է Թեոդոր Վոսը Վաշինգտոնի համալսարանից:
Գիտնականներն այսպիսի եզրակացության են եկել GBD միջազգային նախագծի արդյունքներն ամփոփելիս, որի շրջանակներում բժիշկները փորձել են գնահատել մարդկության՝ գլոբալ մակարդակով տարբեր հիվանդությունների ենթակա լինելը և պարզել՝ կյանքի քանի տարի են դրանք խլում մարդուց միջինում:
Այդ հետազոտության գլխավոր եզրակացությունն այն է, որ աշխարհի հասարակություններում հիվանդների թիվը վերջին 20-25 տարում արագորեն աճել է:
Ամենատարածված հիվանդություններն են՝ մեջքի ցավերը, ընկճախտը և անեմիան, որոնցով տառապում է Երկրի յուրաքանչյուր 6-րդ բնակիչը: Տասնյակում են կարիեսը, դիաբետը, միգրենը և պարանոցի ցավերը:












































