Դորտմունդի «Բորուսիա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հայտարարել է, որ հնարավոր պաշտոնանկության մասին մտքերով գլուխը չի ծանրաբեռնում:
«Նման մտքերով գլուխս չեմ ծանրաբեռնում: Եթե զգամ, որ իմ ու թիմի միջև չկա փոխըմբռնում, կհավաքեմ առաջատարներին ու նրանց հետ կզրուցեմ հավասարը հավասարի պես»,- Տուխելի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Տուխելը «Բորուսիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Յուրգեն Կլոպին:









































