«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան պաշտոնապես դիմել է ակումբի ղեկավարներին՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության թույլտվություն ստանալու խնդրանքով:
AS-ի տեղեկությունների համաձայն՝ իսպանացի ֆուտբոլիստը հայտնել է «Օլդ Թրաֆորդ»-ից հեռանալու ցանկության մասին:
Դավիդը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում, որը պատրաստ է գնել նրա իրավունքները:








































