Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Ընտրություններից առաջ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ իրենք նպատակադրվել են ստանալ քվեների 35 տոկոսը, և եթե ընտրությունների արդյունքներով իր կուսակցությունը չհավաքի քվեների 26 տոկոսը, ապա պետք է հրաժարական տալ:
ԺՀԿ-ին հաջողվել է հավաքել քվեների միայն 24.96 տոկոսը: Քըլըչդարօղլուն երեկ երեկոյան հայտարարել է, որ անհրաժեշտություն չի տեսնում հրաժարական տալու համար:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հիշեցրել էր, որ Քեմալ Քըլըչդարօղլուն արդեն իսկ տանուլ է տվել 5 ընտրություն, իսկ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին՝ 12 ընտրություն:
Դավութօղլուն ընդգծել է, որ չնայած այդ անհաջողություններին՝ ո՛չ Քըլըչդարօղլուն, ո՛չ էլ Բահչելին հրաժարական չեն տալիս:










































