Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` արդեն իսկ հաշվարկվել է այսօր տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մոտ 65 տոկոսը` 112.927 ընտրատեղամաս:
Դրանց համաձայն` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հավաքում է քվեների 40.44 տոկոսը, հիմնական ընդդիմադիր ուժ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը` 24.65 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)` 16.89 տոկոսը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ)` 11.64 տոկոսը, «Երջանկություն» կուսակցությունը` 2.11 տոկոսը:
Թուրքիայի խորհրդարան մուտք գործելու համար կուսակցությունից պահանջվում է հաղթահարել 10 տոկոսանոց ընտրաշեմը:








































