Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեմայի գործակալը հերքել է այն շշուկները, թե իբր իր հաճախորդը տեղափոխվելու է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Ես Լոնդոնում ոչ մի ակումբի ներկայացուցչի հետ չեմ հանդիպել: Ես դեռ բանակցություններ եմ վարել միայն Մադրիդի «Ռեալ»-ի հետ:
Ի՞նչ է կորցրել Կարիմը Մանչեսթերում, եթե նա իրեն լավ է զգում Մադրիդում: Նա չի ցանկանում հեռանալ: Բենզեման կարող է լքել թիմը միայն այն դեպքում, երբ թիմը հրաժարվի իր ծառայություններից:
Անձամբ Կարիմը չի ցանկանում հեռանալ: Նա ցանկանում է մնալ «արքայական ակումբ»-ում և ավարտել կարիերան հենց այնտեղ»,- գործակալի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:









































