Wednesday, 10 06 2026
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը

Բոլոր խնդիրները լուծելի են ԵՄ տանիքի տակ

Վերջերս «Ռեգնում» գործակալության լրատվության էջերում հաճախ քննարկվում է «Հարավային Կովկասի Համադաշնություն» (ՀԿՀ) կամ այլ տիպի միավոր ստեղծելու միտքը, որն առաջին անգամ ներկայացվել է Եվրոպայի Հայակական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի կողմից պաշտոնապես Եվրոպայի «Էկոնոմիկ ֆորում»-ում 2008թ-ի սեպտեմբերին: Այնուհետև 2009թ.-ի սեպտեմբերին ձևավորվեց «Հարավային Կովկասի գեոքաղաքական խնդիրները» նստաշրջանը, որի նախագահ նշանակվեց Ա.Գրիգորյանը և այդ նստաշրջանում ներկայացվեց «Հարավային Կովկասի համադաշնություն. Հնարավո՞ր է արդյոք այն» ելույթը, որը հոկտեմբերին տպագրվեց Վրաստանի ռուսալեզու մամուլում:

Ասենք, որ նստաշրջանի մասնակից ադրբեջանցիների կողմից այն ընդունվեց սվիններով, սակայն դրական արձագանք ստացավ վրացիների կողմից: Ադրբեջանի Միլի մեջլիսի հայտնի պատգամավոր Ասիմ Մոլազադեն, անդրադառնալով միավորված հարավային Կովկասի գաղափարին, նշեց, որ նա հասկանում է հայերի ցանկությունը ամեն ճանապարհով տեր դառնալու ոչ միայն Ղարաբաղին այլև Նախիջևանին: Ի պատասխան դրան հնչեց Գրիգորյանի հայտարարությունն առ այն, որ համադաշնություն ստեղծելու հնարավորությունը շատ վտանգներ է պարունակում առաջին հերթին Հայաստանի համար, քանի որ, հաշվի առնելով ադրբեջանցիների բնակչության աճի աննախադեպ տեմպերը, կարճ ժամանակ հետո առկա է Հայաստան նրանց ներթափանցելու վտանգը:

Սակայն մի բան է պարզ, եթե չգտնվեն միմյանց հետ հաշտ ապրելու ձևերը, նորմալ կենսամակարդակ այս տարածաշրջանում ապահովելը պրակտիկորեն անհնարին է: Ռազմական ծախսերը միշտ գերազանցելու են նորմալ տրամաբանության ենթարկվող սահմանները և կլանելու են մարդկանց նորմալ կենսամակարդակով ապահովելու հնարավոր անհրաժեշտ ֆինանսների մեծ մասը: Ըստ Գրիգորյանի առաջարկի համադաշնությունը պետք է լինի Հարավային Կովկասի բոլոր վեցը միավորներն ընդգրկող (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Արցախ, Հարավային Օսեթիա, Աբխազիա) և ունենալու է ազատության ու անկախության բարձրագույն աստիճանները: Դրա եվրոպական համանման կառույցը Բենելյուքսն է: Այս կառույցի մեջ մտնող գաճաճ պետություն Լյուքսենբուրգը լիիրավ անդամ է հզոր Հոլանդիայի ու Բելգիայի հետ միասին:

Ընդ որում, ըստ Գրիգորյանի, ՀԿՀ-ն դառնալով ԵՄ-ի լիիրավ անդամ կարող է ձերբազատվել բոլոր բարդույթներից ու խնդիրներից: Լիիրավ անդամ դառնալուն սակայն պետք է նախորդի ասոցիատիվ անդամի և թեկնածու անդամի կարգավիճակները: Այս առաջարկները Գրիգորյանը քննարկել է ԵՄ բարձրագույն ներկայացուցիչների հետ (Խավիեր Սոլանա, Պետեր Սեմնեբի, Տոմաշ Պորեմբա և այլոք) 2009-2010թթ.-ին: Վերջին տարվա ընթացքում խիստ ակտիվացան Հարավային Կովկասի երկրների հետ ասոցիատիվ անդամության պայմանագրեր կնքելու գործընթացները:

Անդամակցության ընդհանուր գործընթացը պետք է բաղկացած լինի 3 ժամանակահատվածից.

1. Հարավային Կովկասում լարվածության մինիմալիզացիա, ընդհանուր առևտրական, տնտեսական, մաքսային գոտիների ձևավորում և ԵՄ-ի հետ կապերի ընդլայնում` հասնելով ասոցիատիվ անդամի կարգավիճակի
2. ԵՄ թեկնածու անդամի կարգավիճակ
3. ԵՄ իսկական անդամի կարգավիճակ

Շատ երկրներ ԵՄ-ին անդամագրվելով կարողացել են զսպել ազգամիջյան սուր վեճերն ու խնդիրները և հասել են նորմալ միջազգային հարաբերություններ պարունակող իրավիճակի: Այսօրինակ խնդիրներ ունեցել են և ունեն օրինակ սլովակները և հունգարները, որոնք սակայն ԵՄ մտնելուց հետո համարյա լիովին լուծել են ազգամիջյան խնդիրները: Կոնկրետ ՀԿՀ ստեղծելու ապագան այսօր գուցե ուտոպիական թվա շատերին, սակայն ապագա տասնամյակների կտրվածքով այն կարող է շատ իրատես դառնալ, հատկապես եթե հաշվի առնենք ԵՄ անդամակցության հնարավորությունը, որին նպաստող ծրագիր է հանդիսանում «արևելյան գործընկերություն» անվանյալ համագործակցությունը:

Շատ թեր և դեմ կողմեր կարող է ունենալ ՀԿՀ ծրագիրը Հայաստանում: Հենց միայն դեմոգրաֆիական էֆեկտը, որը նշել է իր ելույթում «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը բավական է, որ հայկական կողմը խիստ զգուշավոր մոտեցում ցուցաբերի ադրբեջանցիների հետ համադաշնություն ստեղծելու հարցին: Հաճախ համանման քննարկումների ժամանակ կես լուրջ կես կատակ ասվում է, որ Թուրքիան Հայաստանին պատժելու համար կարող է արևմտահայկական տարածքները 20 միլիոն քրդաբնակ շրջաններով վերադարձնել Հայաստանին:

Այստեղ մի հռետորիկ հարց է ծագում. Կարսի պայմանագիրը Հայաստանը պետք է ընդունի՞, թե՞ չեղյալ հայտարարի: Եթե հասնում ենք նրան, որ չեղյալ ենք հայտարարում այդ պայմանագիրը և պահանջում ենք տարածքների վերադարձ, պետք է հաշվի առնենք որ այդ տարածքները բնակեցված են քրդերով ու թուրքերով: Այսինքն ամեն դեպքում չափազանց էական է ապագայում հարևանների հետ ապրելու քաղաքակիրթ և ճիշտ կենսաձևեր գտնելու անհրաժեշտությունը: Բոլոր նմանատիպ խնդիրների լուծումն ԵՀՄՖ-ի նախագահը տեսնում է միայն ԵՄ տանիքի ներքո: Այդ կարգավիճակը շատ ժողովուրդների է օգնել լուծելու և տնտեսական, և ազգամիջյան խնդիրները: Համաշխարհային ճգնաժամից առանց պայթյունների և կործանարար ցնցումների ազատվելու դեպքում ԵՄ-ը կունենա ներուժ ու Հարավային Կովկասին իր տանիքի տակ վերցնելու դեպքում կօգնի լուծելու բոլոր ներքին խնդիրները: Ահա այս ուղով ընթանալու դեպքում հնարավոր է նաև ՀԿՀ ստեղծելու գործընթացը դառնա իրատեսական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում