Աբովյանում ընտությունները անցնում են Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի՝ դոդի Էդոյի անմիջական հսկողության տակ, ով ժամեր առաջ այցելել էր Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն գևորգյանի շտաբ:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչո՞ւ եք եկել շտաբ, վերջինս արձագանքեց. «Ձեր ինչ գործն է, եկել եմ տեսնեմ ինչ կա»,- ասաց նա և հեռախոսն ականջին դնելով հեռացավ՝ ազդարարելով կառուսելների մեկնարկի մասին:
Շտաբից դուրս գալով «Առաջին լրատվական»-ի թղթակցին մոտեցավ թեկնածու Վահագն Գևորգյանը՝ հորդորելով գնալ և ընտրատեղամասերը նկարել:









































