Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունքերը G7 գագաթնաժողովի բացումից առաջ հայտարարել է, որ այդ խմբի մեջ մտնող երկրները պատասխանատու են աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համար: Այս մասին գրում է TASS-ը:
Նա նաև ընդգծել է, որ այդ երկրներն աշխարհի տիրակալները չեն:
«G7-ն աշխարհի տիրակալները չեն: Մեզ վրա է ընկած այս աշխարհում իրադարձությունների պատասխանատվությունը, մենք ամենագետների գագաթնաժողով չենք անցկացնում»,-ասել է Յունքերը:










































