Հունիսի 5-ին HTC ընկերությունը ներկայացրել է իր One M9 ֆլագման սմարթֆոնի նոր տարբերակը` պատրաստված 24 կարատ ոսկուց: Համացանցի օգտատերերը նկատել են, որ պրոմո լուսանկարներից մեկը լուսանկարելու համար iPhone 6 է գործածվել:
HTC-ի One M9 սահմանափակ տարբերակը նվիրված է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի սեզոնի ավարտին:
HTC-ն նոր սմարթֆոնը ներկայացրել է Twitter-ի իր էջում` գրառմանը 3 լուսանկար կցելով` երկու ռենդեր և մեկ իսկական լուսանկար:
Հաշված րոպեներ անց օգտատերերը նկատել են, որ One M9-երից մեկի լուսնակարն արվել է iPhone 6-ով կամ դրան շատ նման սարքավորմամբ:
Լուսանկարում երևում են խնձորի պատկերանիշը և Apple-ին հատուկ այլ բնորոշիչներ:










































