Երկրորդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը (40-7-1) WBA վարկածով չեմպիոնական գոտու համար մենամարտ անցկացրեց արգենտինացի Խեսուս Կուելյարի (26-1) հետ:
ԱՄՆ-ում կայացած մենամարտի 8-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով պարտվեց արգենտինացուն:
Այս պարտությունը 8-րդն էր 39-ամյա բռնցքամարտիկի կարիերայում:






































