ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում սկսել է Allied Shield զորավարժությունները: Դրանց կմասնակցեն ավելի քան 15 հազար զինվորականներ դաշինքի 19 անդամ երկրներից և 3 գործընկեր երկրներից: Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի վերջ: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով դաշինքի մամլո ծառայությանը:
«Մոտ 15 հազար զինվորականներ դաշինքի 19 անդամ և 3 գործընկեր երկրներից դաշինքի տարածքում կմասնակցեն մարզական միջոցառումների շարքին: Այդ բոլոր զորավարժությունները պաշտպանական բնույթ ունեն և ՆԱՏՕ-ի անվտանգության ամրապնդման միջոցների մաս են՝ կապված հարավային և արևելյան ծայրամասերում մարտահրավերների հետ: Զորավարժություններն ուղղված են դաշինքի անդամ և գործընկեր երկրների օպերատիվ համատեղելիության և պատրաստականության բարձրացմանը»,- ասվում է ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունում:








































