Քաղցրի նկատմամբ սերը կարող է դառնալ ընկճախտի պատճառ: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Սան Դիեգոյի համալսարանի մասնագետները 5000 մարդու շրջանում անցկացրած փորձի ժամանակ պարզել են, որ հացաբուլկեղենի և վերամշակված մթերքների մեջ մտնող տրանս-ճարպերը ազդում են հույզերը կարգավորելու ունակության վրա: Նման ճարպեր գործածած մասնակիցներն ավելի վատ են կարողացել վերահսկել իրենց հույզերը:








































