Թուրքական Star թերթի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Արդահանում տեղաբնակներ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Դիարբեքիրում երեկ գրանցված պայթյունից հետո զանգահարել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, սակայն վերջինս չի պատասխանել իր հեռախոսազանգին: Նա Դիարբեքիրում տեղի ունեցածը որակել է որպես սադրանք` հավելելով, որ դա միտված է եղել խորհրդարանական ընտրությունների անցկացումը ձախողելուն:
Խոսելով իրենց իշխանության տարիներից՝ Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիայի նախորդ կառավարություններն ԱՄՀ-ից վերցրել են 23.5 միլիոն դոլարի վարկ, մինչդեռ իրենք ոչ միայն մարել են դա, այլև իրենք են գումար տվել ԱՄՀ-ին:
Էրդողանը հայտարարել է, որ իրենց իշխանության գալու ժամանակ Թուրքիայում կար 25 օդանավակայան, մինչդեռ այժմ դրանց թիվը հասել է 55-ի: Էրդողանը կարևորել է Ստամբուլում երրորդ օդանավակայանի կառուցումը, որի նախագիծը գնահատվում է 12 միլիարդ եվրո: Այդ օդանավակայանը տարեկան պետք է սպասարկի 150 միլիոն ուղևորի:









































