ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին` 1.5 միլիարդ դոլարի վարկային երաշխիքներ տրամադրելու համար:
Պորոշենկոն հավելել է, որ այդ գումարը կօգնի իրենց` ապահովելու համար Ուկրաինայի ֆինանսական համակարգի կայունությունը: Պորոշենկոն այս մասին հայտարարել է Կիևում Ճապոնիայի վարչապետի հետ բանակցությունների արդյունքներով:
Պորոշենկոն Ճապոնիային շնորհակալություն է հայտնել նաև փոխառություն տրամադրելու համար` կապված ածխային էներգետիկայի ոլորտում մաքուր տեխնոլոգիաների զարգացման հետ:







































