Նեբրասկայի համալսարանի գիտնականները պարզել են, որ որքան քիչ է մարդը քնում, այնքան շատ է ուտում: Պարզվել է, որ նման մարդիկ քնի անբավարարվածությունը համալրում են սննդի օգտագործմամբ: Իսկ դա էլ իր հերթին կարող է ճարպակալման, 2-րդ կարգի շաքարախտի և այլ հիվանդությունների պատճառ դառնալ:
Քիչ քնելու հետևանքով փոփոխություններ են տեղի ունենում հորմոններում, որոնք պատասխանատու են մարդու ախորժակի համար: Ըստ մասնագետների` քնին քիչ ժամանակ տրամադրող մարդու հորմոնները նրան ստիպում են հաճախ քաղց զգալ: Բացի այդ, նման մարդիկ շատ են ուտում անհրաժեշտ էներգիայի պակասը համալրելու համար:









































