Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ով պետք է հանգիստ թողնի Ծառուկյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործկոմի նիստից հետո, ի պատասխան Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի՝ միասին կինոթատրոնի բացմանը մասնակցելու մասին հարցի, ասել է, թե Ծառուկյանը դուրս է եկել քաղաքականությունից, և պետք է հանգիստ թողնել նրան: Շարմազանովը այս մասին հայտարարում է արդեն մի քանի անգամ: Խնդիրը, սակայն, այն է, որ Ծառուկյանն ինքն իրեն կարծեք թե հանգիստ չի թողնում, կամ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին հանգիստ չի թողնում: Եվ կինոթատրոնի բացումը սրա վառ օրինակ էր նաև:

Այդ կինոթատրոնը պաշտոնապես Գագիկ Ծառուկյանի հետ որևէ կապ չունի, և ուրեմն հարց է առաջ գալիս, թե Ծառուկյանն ինչու էր կանգնած Սերժ Սարգսյանի կողքին: Սա էլ իր հերթին նշանակում է, որ ուրեմն Սերժ Սարգսյանն էր ուզել, որ Ծառուկյանը լինի իր կողքին: Իսկ Սերժ Սարգսյանի «կողքը», հաշվի առնելով նրա պաշտոնը, ըստ էության արդեն քաղաքականություն է: Եվ այս տեսանկյունից է, որ Ծառուկյանի վերաբերյալ առաջանում են հարցեր, քանի որ Սերժ Սարգսյանը նրան հանգիստ չի թողնում:

Խնդիրը, իհարկե, ո՛չ Սերժ Սարգսյանն է, ո՛չ Ծառուկյանը: Նրանք միասին կարող են մասնակցել ինչին որ կամենան: Խնդիրը Հայաստանի քաղաքական գործընթացներն են և այն, որ դրանք ըստ էության շարունակում են ստվերային բնույթ կրել:

Անկախ ամեն ինչից, երբ Ծառուկյանը, այսպես ասած, հրապարակային քաղաքականությունում էր, հասարակության համար և՛ նա էր վերահսկելի, և՛ այն ամենը, ինչ կարող էր ըստ էության կատարվել նրա թիկունքում: Այսինքն՝ վերահսկելիությունը տվյալ դեպքում համեմատության մեջ է գործածվում, սակայն այնուհանդերձ՝ ավելի լավ է վերահսկելիության ինչ-որ աստիճանը, քան ընդհանրապես բացակայությունը:

Իսկ այսօր Գագիկ Ծառուկյանը դե ֆակտո շարունակում է մնալ քաղաքական գործընթացներում, սակայն արդեն այնպիսի կարգավիճակով և այնպիսի տեղում ու դերում, երբ վերահսկելի է միայն Սերժ Սարգսյանի համար: Հասարակությունը սրանից, մեծ հաշվով, շատ բան չի կորցնում, և ոչ էլ շատ բան շահում էր, երբ Ծառուկյանը գոնե ինչ-որ չափով վերահսկելի էր հրապարակային քաղաքականության պատճառով: Սակայն, այնուամենայնիվ, հասարակությունը զրկվել է քաղաքականության վրա գոնե նվազագույն ազդեցության ինչ-որ լծակից, փոխարենը ավելացել են իշխանությունների լծակները ստվերում:

Այդ լծակները գործի կդրվեն երկու ուղղություններով: Մի կողմից՝ ներիշխանական խմբավորումների հետ հարաբերությունները պարզելու, մյուս կողմից՝ այդ հարաբերությունների պարզաբանման գործընթացում ձեռք բերվող նոր պայմանավորվածությունների իրագործման համար հասարակաթյանը մանիպուլյացիաների ենթարկելու նոր դաշտ բացելու համար: Գագիկ Ծառուկյանը հեռացվել է այդ դաշտից, սակայն ոչ քաղաքականությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում