Sunday, 07 06 2026
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները

Ազգայնականությունը չմաքրած ճաշասեղան է դարձել (տեսագրություն)

«Առաջին լրատվականի» ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը


– Դավիթ, վերջին շրջանում շատ եք անդրադառնում երկրում ոչ ճիշտ մշակութային քաղաքականությանը: Սակայն չենք կարող չնկատել, որ մշակութային կյանքը կարծես թե ակտիվացել է, փառատոների բուռն շրջան է, բայց այս ամենում հասարակությունը ներգրավված չէ: Սակայն այս ամենում նեգատիվ, անդեմ բան կա: Ի՞նչն է պակասում:


– Խոսքս ուզում եմ հին անեկդոտով սկսել. հայրը որդու օրագիրը վերցնում է, տեսնում բոլոր առարկաներից երկուս է, բարկանում է, խփում, մեկ էլ տեսնում է մի հինգ կա, հարցնում է` սա ինչն է, ասում է` երգն է, հայրը թե` այ տղա, այսքանից հետո դեռ երգո՞ւմ ես: Հիմա մեր երկրում միջոցառումախեղդ լինելը բավականին կեղծ է, որովհետև որևէ միջոցառում ասելիքի հիմնաքար չունի, մարդկային բուն ասելիք չունենք և՛ մեր հանրությանը, ե՛ւ աշխարհին: Հոբելյանական, առավել ևս բանակի և պետությանը նվիրված միջոցառումները համարում եմ ժամանցային կուլտուրա: Տեսեք, բանակի տոնակատարություն ենք տոնում, բայց ինչպե՞ս… մեկ-երկու ժամ անցնի՞, հետո գնանք իրար շնորհավորե՞նք…


– Ինչո՞ւ է այդքան կեղծ ստացվում:


– Ես հիմա չեմ ուզում բանակի հետ կապված ինչ-որ բաներ ասել: Բանակը մեր երեխան է, մեր տղան, մենք պարտավոր ենք ամեն մեկս մեր կողմից «քար դնել» բանակի վրա: Պարզապես կուզեի` բանակի միջոցառումները ժամանցային չլինեին, ասելիք ունենային, իսկ ասելիքը սկսվում է ինքնաքննադատությունից: Չեմ ասում` բանակի որոշակի կողմեր ի հայտ բերել, դա չի էլ կարելի, այն մեր մեջ պետք է պահենք, և մենք պետք է դրա դեմ պայքարենք: Համենայնդեպս, համերգային ծրագրերում կամ դրամատիկ ներկայացումներում մենք պետք է փորձենք գտնել չափանիշը, այսինքն` իդեալներ, որոնք կարող են առաջնորդել զինվորին: Իսկ դրա հիմնաքարը, իմ կարծիքով, անկեղծությունն է:


– Ինչո՞ւ է կեղծ, անկեղծությունն, ըստ էության, մեզ այսօր պակասո՞ւմ է:


– Անկեղծությունը շատ է մեզ պակասում: Անկեղծության բավականին մեծ պակաս կա, և Սահմանադրության մեջ էլ անկեղծության լուրջ պակաս կա, որովհետև այն, ինչ տրված է մեր պետական օրենքներով մեր ընտանեկան օրենքներին են հակասում, այսինքն` մարդկային անկեղծ շփան միջոցը պետք է դառնար պետությունը: Ընտանիքը պետք է դառնար պետություն, և մենք պետությունը սիրեինք ընտանիքի պես: Ես չեմ ուզում հայերի մասին ինչ-որ դժգոհ արտահայտություն անել, ինչը հիմա ընդունված է, բայց գիտեմ, որ մեր հասարակության մեծ մասը օրհասական պահին պատրաստ է անձնազոհվելու, բայց ոչ թե պետության, այլ հայրենիքի համար, այն զգացողության, որը սրտում է: Ես կուզեի` այդ սիրտը դառնար իրականություն: Իսկ իրականություն դառնալու միակ ճանապարհը մշակույթն է, և որպեսզի պետությունը հայրենիք դառնա, միակ ճանապարհը մշակույթն է: Մշակույթ ասելով` ի նկատի չունեմ երգարվեստ կամ թատրոն, մշակույթը մարդն է իր բոլոր շփումներով: Ես կուզեի ԱԺ-ում կանգնած, ելույթ ունեցող երեսփոխանը անկեղծ լիներ, խոսեր այնպես, ինչպես իր տանը, ընտանիքում, ընկերների մեջ է խոսում: Այդ անկեղծությունը կուզեի գար պետական դաշտ:


– Վերջերս շատ եք խոսում մշակութային հեղափոխության անհրաժեշտության մասին:


– Կոմունիստների ժամանակ մենք ունեինք բավականին լուրջ բազա, իշխանափոխություն եղավ, եկան ազգայնականներ, այսինքն` կոմունիստներից անկախացանք, դարձանք անկախ Հայաստան, մշակութային բազան ամբողջովին մոռացվեց, և եկավ ցածրորակ, շատ վատ երևույթ, հիմա էլ դարձել է շոու-բիզնես, այսինքն` այդ երևույթը եկավ տիրապետելու, մեր սերունդներին տեսակավորելու:


– Դավիթ, ինչ-որ ժամանակ իսկապես կային ազատ ստեղծագործողներ, որոնց ստեղծագործությունները որքան էլ արգելված էին, միևնույն է, մարդիկ փնտրում, գտնում, գաղտնի էին լսում, դիտում կամ կարդում: Այսօր կարելի՞ է ասել ասելիքի պակաս կա, նույն երգարվեստում մարդը պետք է տեսնի իրականությունը, բայց չի տեսնում:


– Մի անգամ մեր մտավորականներից նկարիչ Մկրտիչ Սեդրակյանը օպերայի բակում մի աղջիկ տեսավ, որը հագել էր ոչ պատշաճ, նախ նկատողություն արեց, հետո էլ, թե` այ սրանից է, որ տղամարդիկ կորցնում են հետաքրքրությունը, երբ գեղեցկությունը բաց է լինում, որձի ձգտումը դեպի այդ գեղեցկությունը կորում է: Ըստ իս` ազատության մեջ ասելիքը կորում է, այսինքն` գաղտնիք չի մնում ի հայտ բերելու: Շատ ակտուալ է, երբ մարդիկ մինչև 91 թվականը եռագույն դրոշից, ազգայինից էին խոսում, և դա շատ լավ էր, բայց երբ դա դարձավ մեր պետականը, արդեն դրանից խոսելը դարձավ իմիջ: Նույն մարդիկ, ովքեր եռագույն դրոշի դեմ պայքարում էին, հետո իրենք սկսեցին ունենալ այն, այսինքն` պարտադրված ընդունելը մեզ հարիր չէ: Ինչ-որ գաղտնիք կա, որ պետք է թողնենք մնա գաղտնիք, որ գեղեցիկ լինի: Նույն ազգայնականությունը հիմա դարձել է չմաքրած ճաշասեղան, որովհետև այնքան է ոտնահարվել, որ արդեն երեխաներիս հետ խոսելիս ազգային բառը չեմ օգտագործում, որովհետև ուզում եմ իրենք օրինակներ տեսնեն, իսկ իրենց տեսած օրինակները իրենց հոր ընկերներն են, որոնք ընդհանրապես ազգային բառը չեն օգտագործում:


– Արվեստը պետք է պատմի ինչ-որ առումով իրականության մասին, ինչո՞ւ են սիրո մասին այդքան երգում, մեր իրականության մեջ սերն այդքան շա՞տ է, Ռուբեն Հախվերդյանի խոսքերով, չես իմանում` ում է սիրում և ինչու:


– Սերն ամենալավ, ամենափայլուն իրականությունն է: Իսկ այդ սիրո մասին երգերը իրականում չեմ էլ հասկանում ինչի մասին են: Այդ երգերի պրոբլեմը «մասին» չունենալն է: Երգեր կան, որ Հայաստան, հայրենիք բառերը տասնութ անգամ կրկնվում են, բայց այդ երգերը հայրենասիրական չեն, որովհետև սրտով չի ասվում: Այսինքն` եթե սիրտդ ու միտքդ չեն թելադրել երգ գրելուց, ուղղակի ձեռքով գրելուց ինչ ապուշություն ասես, չես գրում: Ի վերջո, ասելիք ունենալու համար պարտադիր չէ Բալզակի բոլոր հատորները կարդացած լինես կամ Սոկրատեսի բոլոր աֆորիզմներին ծանոթ լինես: Լավ է ինֆորմացված լինելը, բայց դա պարտադիր պայման չէ, պարտադիր պայմանը անկեղծ լինելն է: Անկեղծ լինելու դեպքում անպայման ասելիք ունենում ես: Երկրային առումով կատարյալ արվեստը երեխան է, որովհետև դրանից բարձր անկեղծություն չկա: Ես կուզեի երեխայի նման անկեղծանար մեր մշակույթը: Այսօր, ցավոք սրտի, մեր ամենաբարոյական թշնամին մնացել է Ադրբեջանը, որովհետև ինքը կոնկրետ թշնամի է, և իր դեմ պայքարելը ամենաանարատ պայքարն է, բայց արի ու տես, որ մեր ներքին դավաճանությունը ծնվում է դատարկությունից:


– Ովքե՞ր են դավաճաննեը, բոլո՞րս ենք դավաճան:


– Բոլորս էլ մի պահ կարող ենք լինել դավաճան, գոնե հարմարվելու համար:


– Դավիթ, վերջերս մշակույթում տեղի ունեցող բացերը պայմանավորեցիք նաև Մշակույթի նախարարության բացերով, անգործությամբ: Ի՞նչ կարող է նախարարությունն անել, որ չի անում:


– Մշակույթի նախարարությունն արդեն իսկ սխալ անվանում ունի, այն կարծես ապրելակերպի նախարարություն լինի: Ինչպես սկզբում նշեցի, մարդ սերտելուն պետք է ծառայի, բայց Մշակույթի նախարարությունում կան մարդիկ, ովքեր ուղղակի չինովնիկ են, այդ չինովնիկն ի՞նչ պետք անի, որ մարդ սերտի: Ես Մշակույթի նախարարությանը դեմ չեմ, ուղղակի ուզում եմ հասկանալ` մենք ինչ ենք ուզում: Մի քանի տարի առաջ ֆոնոգրամով երգելն արգելեցին, հիմա ինձ այնքան հետաքրքիր է, եթե երգն ասելիք չունի, մեզ համար մեկ չի՞ կենդանի է, թե կենդանի չէ: Ես կուզեի շոու-բիզնեսի դեմ բռունցք լինի, որը կասի` սրանից հետո ասելիք պետք է ունենալ, ոչ թե պարտադրել կենդանի երգել, այլապես գոմ մտնես, կովի պոչից քաշես, նա էլ ձայն է հանում: Ձայն ունենալը երգելու չորրորդ միջոցն է, առաջինը` սիրտ, միտք, ասելիք, սլուխ, նոր հետո ձայն է պետք: Կուզեի ինչ ասելը կարևորվեր, ոչ թե ինչպես ասելը: Դրա համար է ինչպեսը` շոուն, բիզնեսը` նյութը, շոուն և բիզնեսը միացել են, բայց ոչ Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում