Հունաստանը չի լքի եվրոգոտին: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
«Եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու հնարավորությունը երբեք չի քննարկվել, դա չի լինի»,- Բրյուսելում կայացած համաժողովի ժամանակ ասել է նա:
Յունկերի խոսքով՝ Եվրահանձնաժողովի համար վերջնական նպատակը ԵՄ արժութա-տնտեսական միավորման առումով «այն անշրջելի նախագիծ դարձնելու» առաջադրանքն է:










































