Բրյուսելում մտավախություն կա, որ Ուկրաինայի արևելքում հակամարտության սրումը կարող է հանգեցնել բռնության նոր ալիքի։
Դոնբասում վերսկսված մարտական գործողությունները կարող են ազդել ԵՄ առաջնորդների՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացման վերաբերյալ որոշման վրա։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչը՝ փոխանցում է Korrespondent.net-ը։
Նա նշել է, որ Մարինկա բնակավայրի մոտ բախումները Մինսկի պայմանավորվածությունների ամենալուրջ խախտումն են դրանց գործողության պահից։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուղղակիորեն կապված են այդ պայմանավորվածությունների հետ։