Բրիտանացիների ավելի քան մեկ քառորդը չեն հիշում իրենց ամուսնական երդումները։ Այս մասին հայտնում է Metro պարբերականը՝ հղում անելով նոր հարցմանը։ 54 տոկոսը կարծում է, որ վատ հիշողության պատճառը հարսանիքի օրը տիրող քաոսն է։
Բացի դրանից՝ 21 տոկոսը պատասխանել է, որ ամենից շատ վախեցել է հարսանեկան տեսանյութում տգեղ երևալուց։ Ամենալուրջ «հարսանեկան» ափսոսանքը եղել է այն, որ զույգերն ընդհանրապես չեն տեսանկարահանել պսակադրությունը։ Նման տեսագրություն չունի հարցվածների ավելի քան 1/3-ը։
Հարցմանը մասնակցել են 2000 ամուսնացած բրիտանացիներ։











































