«Մանչեսթեր Յունայթեդ»-ի, «Ռեա»լ-ի և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից Յոզեֆ Բլատերի հրաժարականը:
«Հուսով եմ` ՖԻՖԱ-ն, վերջապես, շարժվում է ճիշտ ուղղությամբ: Բացահայտված երևույթները ահավոր են և անթույլատրելի ցանկացած մարզաձևի ասպարեզում:
Ֆուտբոլը չի պատկանում մի քանի պաշտոնյաների: Այն պատկանում է միլիոնավոր մարդկանց, ովքեր պաշտում են այդ մարզաձևը: ՖԻՖԱ-ն պետք է բարեփոխումների ենթարկվի և մենք պետք է ողջունենք դա», BBC-ն մեջբերում է Բեքհեմի խոսքերը:









































