«Առաջին լրատվականի» աղբյուրների հավաստի տեղեկություններով` Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը օդանավակայան է ձեռք բերել Սլովակիայում:
Հիշեցնենք, որ մարտի վերջերին «Զվարթնոց» օդանավակայանը հրաժարվել էր սպասարկել «Արմավիա»-ի չվերթներից մի քանիսը` հայտարարելով, որ վերջինս չի կատարում իր ֆինանսական պարտավորությունները: «Արմավիա»-ն, իր հերթին, մեղադրել էր «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությանը բարձր սակագներ սահմանելու և ազգային ավիափոխադրողին արտոնություններ չտրամադրելու մեջ:
Մեր աղբյուրների հավաստմամբ` «Արմավիա»-ի աշխատակիցների աշխատավարձերը վերջին շրջանում ուշանում են և սա մեծ դժգոյություն է առաջացրել աշխատակիցների շրջանում: Կարելի է ենթադրել, թե որն է դրա պատճառը` Միխայիլ Բաղդասարովի ֆինանսներն այժմ ինչպես երևում է այլ ուղղությամբ են ծախսվում:











































