Մալդիվներում դատարանը 15-ամյա աղջկան դատապարտել է մտրակի 100 հարվածի՝ նրան մեղադրելով տղամարդկանց հետ մինչամուսնական կապեր ունենալու համար: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աղջիկը դատարանի առջև է կանգնել իր խորթ հոր կողմից բռնաբարության գործով, որին մեղադրել են նաև նրա նորածին երեխայի սպանության մեջ:
Հետաքննության ընթացքում աղջկան մեղադրել են այլ տղամարդկանց հետ կապեր ունենալու համար ևս:
Մտրակներից բացի՝ նա նաև մի քանի ամիս տնային կալանքի տակ կլինի:
Կառավարությունը քննադատել է այս դատավճիռն ու հայտարարել, որ կհասնի գործի վերանայման: