Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն գոհ է, որ Յոզեֆ Բլատերը հրաժարվելու է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից:
«Հիանալի օր է ՖԻՖԱ-ի և ֆուտբոլի համար: Վերջապես եկավ այս օրը: Ասում էի, որ վաղ թե ուշ սա տեղի կունենա: Այժմ բոլորս պետք է հանգիստ և պատասխանատվության մեծ զգացումով որոշում կայացնենք, որպեսզի նոր դարաշրջան սկսենք ՖԻՖԱ-ի զարգացման գործում»,- Facebook-ի իր էջում գրել է Ֆիգուն:
Հիշեցնենք` պորտուգալացին իր թեկնածությունն էր առաջադրել վերջին ընտրությունների ժամանակ, սակայն հանեց այն` պատճառաբանելով կոռուպցիան, որ տիրում է ՖԻՖԱ-ում:







































