Lenta.ru-ն որոշել է պարզել, թե որն է Քարդաշյան ընտանիքի ժողովրդականության գաղտնիքը՝ ներկայացնելով այս ընտանիքի 10 հիմնական առավելությունները մրցակիցներից:
Նրանք կարողանում են ոչնչից փող սարքել

2003թ. Քիմ Քարդաշյանի հոր՝ առաջատար իրավաբան Ռոբերտի մահից հետո ընտանիքին հաջողվել է ոչ միայն պահպանել, այլև ավելացնել կարողությունը Քարդաշյան ընտանիքի մասին ռեալիթի-շոուի միջոցով: Իսկ հետո հայտնիության հիմքով բիզնեսներ սկսել:
Նրանց կարելի է միշտ հետևել

Քարդաշյաններին նայելը հետաքրքիր է, քանի որ այդ ընտանիքում, ի տարբերություն սովորական հարևանների, մշտապես ինչ-որ բան է կատարվում: Նրանց կյանքում ամեն ինչ կա՝ աղմկոտ ու հաճախակի բաժանություններ և հարսանիքներ, շատ երեխաների ծնունդ, զբոսանքներ շքեղ հանգստավայրերում, գլխապտույտ շոփինգ:
Նրանք միասնական են

Քարդաշյանների մեծ ընտանիքը ռեալիթի-շոուի ևս մեկ հաղթաթուղթ է:
Նրանք յուրահատուկ հայրիկ ունեն



Նախկին օլիմպիական չեմպիոն 65-ամյա Բրյուս Ջենները սեռափոխվել է:
Նրանք ռեկորդներ են սահմանում

Այն ամենը, ինչ անում է Քարդաշյան ընտանիքը, անում է աղմկոտ:
Նրանք չեն նեղանում կատակներից
Քարդաշյաններն անտեսում են նույնիսկ ամենաչար ծաղրը:
Նրանց ընդունում են առաջին դեմքերը

Այս տարի Երևանում Քիմ ու Քլոե Քարդաշյաններին ընդունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստովանել է, որ բարեկամական կապ ունի Քարդաշյանների հետ: Պարզվում է՝ geni.com ծագումնաբանական կայքի տվյալներով՝ Քարդաշյաններն ու Քեմերոնն ընդհանուր նախնի ունեն՝ 1555թ. ծնված Ուիլյամ Սփենսորը:
Նրանց անվան շնորհիվ կարելի է վաստակել
Հենց հայտնի դարձավ, որ Քիմն ու Քանյեն սպասում են երկրորդ երեխային, սկսեցին խաղադրույքներ սահմանել: Խաղացողներն ամբողջ աշխարհում հույս ունեն վաստակել՝ գուշակելով ապագա փոքրիկի անունը:
Նրանց կարելի է ընդօրինակել

Քարդաշյան ընտանիքը ընդօրինակման նմուշ է շատերի համար:
Նրանց կարելի է երկրից «դուրս տանել»
Քարդաշյանների հայտնիությունն ԱՄՆ տարածքից շատ հեռու է հասել:









































