Բրիտանական Times թերթի գործադիր խմբագիր Ռոջեր Օլթոնը հայտարարել է իր պաշտոնից հեռանալու մասին, որը նա զբաղեցնում էր վերջին հինգ տարիների ընթացքում, հայտնում է TASS-ը:
67-ամյա լրագրողը չի բացատրել իր հեռանալու պատճառը, ինչպես նաև չի հայտնել, թե արդյոք մտադրություն ունի շարունակելու իր մասնագիտական կարիերան:
1997-ից 2007 թվականները նա եղել է The Observer շաբաթականի գլխավոր խմբագիրը, իսկ 2008-ից 2010 թվականը՝ The Observer թերթի գլխավոր խմբագիրը: Նա լքել է այդ պաշտոնը, երբ հրատարակչությունը ձեռք է բերել ռուս գործարար Ալեքսանդր Լեբեդևը:











































