Թուրքիայի ազգային-դեմոկրատական կուսակցությունը խորհրդրանական ընտրություններում հաջողության դեպքում շատ արագ ձեռք կբերի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում և Օսմանյան կայսրությունում իրականացրած Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով կուսակցության միջազգային գործերով նախագահ Նազըմ Գյուրին:
«Մենք կողմ ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրությունների կատարմանը և սահմանի բացմանը: Թուրք-հայկական հարաբերությունները չպետք է կախված լինեն Ղարաբաղյան հարցի կարգավորումից, դա հայ և ադրբեջանցի ժողովուրդների հարցն է, որը պետք է լուծվի բանակցության ճանապարհով: Մենք նաև կողմ ենք Օսմանյան կայսրությունում Հաըոց ցեղասպանության ճանաչմանը»,- հայտարարել է Գյուրը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին 20 կուսակցություն է մասնակցում:









































