Tuesday, 14 05 2024
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան

Առանց հոսանքի թանկացման նույնիսկ ՀԷՑ-ը կարելի է դարձնել եկամտաբեր. գործարարի ուսումնասիրությունը

Գործարար Վահան Քերոբյանը ուսումնասիրել և հետաքրքիր բացահայտումներ է արել ՀԷՑ-ի կողմից սակագնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտի հետ կապված։

Ըստ նրա՝ ՀԷՑ-ի ներկայացրած հայտի ոչ մի տող հավատ չի ներշնչում՝ սկսած կորուստների հիմնավորումից։ «12,5 տոկոս կորուստը չափազանց բարձր ցուցանիշ է, մինչդեռ աշխարհի նորմալ երկրներում այդ կորուստները 4-6 տոկոսի սահմաններում են։ Ամորտիզացիան այս տարի, չգիտես ինչու, կրկնապատկվել է, այսինքն՝ չգիտես ինչու, որոշել են, որ այս տարի ՀԷՑ-ի գույքը պետք է ավելի արագ մաշվի»,- ասաց գործարարը։

Նա նշեց, որ մանրամասն ուսումնասիրել է ՀԷՑ-ի ծախսերը, որոնք վերաբերում են բարեկամներից բարձր գներով տներ ու մեքենաներ վարձակալելուն, ցեմենտի, ինչպես նաև բազմաթիվ այլ նյութերի գնման պատմությանը։ Մինչ այժմ անտեսված թեմաներից մեկը, ըստ նրա, ՀԷՑ-ի արդյունավետության մասին խոսակցությունն է, որը մինչ այս պահը ոչ ոք խորությամբ չի ուսումնասիրել։

«Համաշխարհային տնտեսության մեջ ամենակարևոր գաղափարներից մեկը կոչվում է «Բենչ մարկինգ», ինչը նշանակում է, որ դու համեմատում ես այս ընկերության կարևոր ցուցանիշները այլ երկրների ընկերությունների նմանատիպ ցուցանիշների հետ։ Ես փորձեցի հասկանալ, թե որքանով է արդյունավետ ՀԷՑ-ի գործունեությունը, աշխատավարձի ֆոնդը»,- հավելեց նա։

Նա ներկայացրեց իր ուսումնասիրության արդյունքները՝ նշելով. «ՀԷՑ-ն ունի 7852 աշխատող և նրա արդյունավետությունը մեկ մարդու հաշվով կազմում է 655 մգվտ/ժամ տարեկան։ Դա նշանակում է, որ ամեն մարդ ընկերությունում աշխատում է նրա համար, որպեսզի սպառողներին հասնի 655 մգվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Օրինակ՝ Լատինական Ամերիկայում միջինը կազմում է 4 անգամ ավելի՝ 2423 մգվտ/ժամ։ Եթե վերահաշվարկ անենք և փորձենք հասկանալ, թե ինչպիսին կլիներ ՀԷՑ-ը, եթե արդյունավետությունը լիներ այնքան, որքան Լատինական Ամերիկայում է, ապա ՀԷՑ-ում կաշխատեր ոչ թե 7852 մարդ, այլ 2124 մարդ, և աշխատավարձի ֆոնդը կլիներ ոչ թե 22,4 մլրդ դրամ, այլ 6,1 մլրդ։ Այսինքն՝ միայն այն պատճառով, որ ՀԷՑ-ը գերհագեցած է աշխատակիցներով, որոնք անարդյունավետ են աշխատում, սպառողը ստիպված է վճարել տարեկան 16 մլրդ դրամ ավելի։ Դա մոտավորապես սակագնի մեջ 3 դրամ է կազմում, ու սա միայն աշխատողների անարդյունավետության մասով»։

Նրա խոսքով՝ արդյունավետության մեկ այլ չափանիշ են 1 մգվտ/ժամ էլեկտրաէներգիան սպառողին հասցնելու համար օպերացիոն ծախսերը։ «ՀԷՑ-ի դեպքում այն մոտ 15 ԱՄՆ դոլարի կարգի է, մինչդեռ Լատինական Ամերիկայում միջին ցուցանիշը 8,26 դոլար է, մոտ 2 անգամ ավելի քիչ, իսկ Լատինական Ամերիկայի լավագույն 10 տոկոսի դեպքում այն 4,27 դոլար է։ Այսինքն՝ ՀԷՑ-ը 4 անգամ ավելի անարդյունավետ է գործում»- ասաց նա։

Այս բոլոր թվերը, նրա դիտարկմամբ, ակնառու ցույց են տալիս, որ ՀԷՑ-ը ծայրաստիճան անարդյունավետ ընկերություն է, և նման աշխատանքի համար ոչ մի դեպքում սպառողը չպետք է վճարի։

«Մենք սակագնի մասին խոսենք այն դեպքում և վստահ լինենք, որ ՀԷՑ-ն ինքը արդյունավետ կառավարվող ընկերություն է, ու եթե դրանից հետո տեսնենք անհրաժեշտություն կա, նոր բարձրացնենք սակագինը»,- նկատեց գործարարը։

Հարցին՝ կարո՞ղ ենք պնդել, որ առանց սակագինը բարձրացնելու, ՀԷՑ-ը կարող էր շահույթով աշխատել, պատասխանեց. «Եթե կարուստները լինեն միջին ընդունելի մակարդակի վրա, այսինքն՝ 5-6 տոկոս, եթե ընկերությունն արդյունավետ կառավարվի, ապա ՀԷՑ-ը շահույթով աշխատող ընկերություն կլինի նույնիսկ այս սակագնի պայմաններում, նույնիսկ այն պայմաններում, որ վերանայված են իր գնման սակագները։ ՀԷՑ-ի հայտում կան կոպիտ մանիպուլյացիաներ սակագնի հետ կապված։ Երբ ուսումնասիրում ես նույն հայտի մեջ տարբեր փաստաթղթեր, մի դեպքում գրված է, որ ՀԷՑ-ի կողմից գնված էլեկտրաէներգիայի միջին սակագինը 15 դրամ է, մեկ այլ փաստաթղթում տեսնում ես, որ 18 դրամ է։ Այսինքն՝ մեզ համար նույնիսկ պարզ չէ, թե որն է ճիշտ թիվը»։

Սա, ըստ նրա, այն դեպքն է, որ սակագնի բարձրացումը նոկաուտի կենթարկի թե՛ հայ ժողովրդին, թե՛ ՀՀ տնտեսությանը. «Սա այն կետն է, որտեղ պետք է կանգնել։ Հանձնաժողովը պետք է առաջին անգամ շատ լրջորեն քննարկի հայտը, անգամ կառաջարկեի չքննարկի այն, այլ հետ ուղարկի, մինչև ՀԷՑ-ը հանդես չգա որպես արդյունավետ ընկերություն, որին, այնուամենայնիվ, չեն հերիքում եղած սակագները։ Մինչ այդ որևէ բանի մասին խոսելն իմաստ չունի։ ՀԷՑ-ը նման է մի մեքենայի, որի բաքի մեջ կան հազարավոր ծակեր, ու այն փողը, որ տալիս է սպառողը, չի բավականացնում բաքի մեջ բենզին լցնելուն։ Պետք է նախ բոլոր ծակերը փակվեն, նոր հասկանալ՝ բենզինը կհերիքի՞ այդ մեքենային, թե՞ չի հերիքի։ Մենք բազմաթիվ ծակերով բաքով մեքենային սնուցում ենք ամեն տարի ավելի ու ավելի շատ գումար տալով, ինչը, բնականաբար, անընդունելի է»։

Քերոբյանն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի գողության դեպքերին՝ նշելով. «Եթե կարծում ենք, որ ՀԷՑ-ում կա գողություն, ինչն ակնհայտ է, և 12,5 տոկոս կորստի ցուցանիշը չափազանցված ու գողության վրա հիմնված կարուստ է, ապա ինձ համար լրիվ տրամաբանական է, որ նրանք կարող էին ավելի շատ գողանալ ու դա «ջարդել» այլ սպառողների վրա։ Ի վերջո, այստեղ իրենք որևէ կոնկրետ վերահսկողություն չունեն և կարող են իրենց կամայականություններ թույլ տալ՝ հաշվիչների հետ կապված»։

Նա նշեց, որ կան շատ էժան հաշվիչներ, որոնց շահագործման համար մարդկային ուժ պետք չէ։ «Պատկերացրեք, հիմա կա հոսանքի մարդ, լիներ նաև հեռախոսի մարդ, որը շենքերով շրջեր ու գրանցեր հեռախոսների ցուցմունքները։ Նման բան պատկերացնել հնարավոր չէ և զավեշտալի է, այնինչ էլեկտրականության դեպքում գործ ունենք այդ զավեշտի հետ։ Կան հոսանքի հաշվիչներ, որոնք ավտոմատ, ինտերնետով կարողանում են ցուցմունքները փոխանցել ընդհանուր համակարգ, իսկ համակարգը կարողանում է այդ հաշվիչներն անջատել, եթե սպառողը չի վճարել։ Դրանք շատ հասանելի և շատ մատչելի լուծումներ են, որոնք վաղուց օգտագործվում են ամբողջ աշխարհում, ունեն շատ ցածր ինքնարժեք, և դրա ներդրումը միանգամից կբերի ՀԷՑ-ի արդյունավետության կտրուկ բարձրացման»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում