Դժվարությունները, որոնք առաջանում են Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներից, խանգարում են սպառազինության գնմանը, որն անհրաժեշտ է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադին Փարիզում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցերով միջազգային համաժողովին։
«Հարկային խնդիրների պատճառով մենք չենք կարող զենքի մատակարարումների նոր պայմանագրեր կնքել։ Նախկին կառավարությունը պայմանագրեր է կնքել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն այժմ գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների ներքո, և մեզ համար հեշտ չէ վճարել զենքի համար։ Գումարը բանկում է, սակայն մենք չենք կարողանում ստանալ այն»,- ասել է Ալ-Աբադին։






































