ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները փակել են վերջերս զավթված Ռամադի քաղաքի ամբարտակը։ Այս մասին Sky News Arabia հեռուստաալիքին հայտնել է Անբար նահանգի խորհրդարանի անդամ Թահ Աբդուլգանին։
Անցած շաբաթ գրոհայիններին հաջողվել էր զավթել Բաղդադից 200 կմ հեռավորության վրա գտնվող՝ ռազմավարական կարևորություն ունեցող քաղաքը։
Փակելով ամբարտակը՝ գրոհայինները դադարեցրել են խմելու ջրի մատակարարումը Ալ-Հալիլիա և Ալ-Հաբանիա քաղաքներ։ Աբդուլգանիի խոսքով՝ ԴԱԻՇ-ը փորձում է հեշտացնել իր մարտիկների ուղարկումն այդ քաղաքներ այն բանից հետո, երբ ջրի մակարդակը նվազի։
«Եփրատ գետը խանգարում է ԴԱԻՇ-ի գրոհայինների տեղաշարժին»,-նշել է Աբդուլգանին։
Նշվում է, որ գրոհայինների գործողությունների հետևանքով հնարավոր է նահանգում բնակիչներ մահանան ծարավից։









































