Համացանցում արդեն մի քանի ամիս է՝ քննարկվում է, թե արդյոք Լեդի Գագան և նրա փեսացու Թեյլոր Քինին երեխայի՞ են սպասում: Բանն այն է, որ վերջերս երգչուհին ընտրել է լայն զգեստներ, բացի դրանից՝ նրա մոտ հայտնվել է նաև ոչ մեծ փորիկ՝ հայտնում է spletnik.ru-ն:
Քննարկումները նույնիսկ չեն դադարել երգչուհու ներկայացուցչի կողմից հղիության մասին խոսակցությունները հերքելուց հետո:
Վերջակետը փորձել է դնել Գագան, որը կիրակի օրը հենց բեմից հայտարարել է, որ հղի չէ: Լոս Անջելեսում Թոնի Բենեթի հետ համատեղ համերգի ժամանակ երգչուհին ասել է. «Ես մի քիչ մեծանում եմ, և շատերը մտածում են, որ հղի եմ, ինչին ես պատասխանում եմ՝ լսեք, դա պարզապես տարիքն է, ես, գրողը տանի, արդեն մոտ 30 եմ»:
Հետո համերգի ժամանակ Գագան ևս մի քանի անգամ հանդիսատեսին բողոքել է, որ գիրանում է. «Թոնին (Բենեթը) ինձ ասում է, որ կարելի է ամբողջ կյանքն ապրել՝ քեզ նույն տարիքում զգալով… Բայց դա ինձ միշտ չի հաջողվում, հիմա էլ ավելորդ մաս է հայտնվում մեկ այստեղ, մեկ այնտեղ»:
Լեդի Գագա

Լեդի Գագա և Թեյլոր Քինի












































