Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կապ է հաստատել իտալական «Նապոլի»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինի հետ, տեղեկացնում է իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին թվիթերյան իր միկրոբլոգում:
Ըստ անգլիական լրատվամիջոցների` «Նապոլի»-ն «կարմիր սատանաներ»-ին նշել է Իգուաինի տրանսֆերի արժեքը: Հաղորդվում է, որ իտալական կողմն արգենտինացու տրանսֆերի դիմաց պահանջում է 42 մլն ֆունտ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իգուաինի գործակալը դիտարկում է «Արսենալ»-ի և Մադրիդի «Ատլետիկո»-ի առաջարկները:
Հավելենք, որ Իգուաինն Իտալիայի 14/15 մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 37 հանդիպման և դարձել 18 գոլի հեղինակ:








































