Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը կարևորություն է տվել «Եվրո-2016»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ կայանալիք խաղին: Հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 13-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
«Մեզ շատ կարևոր խաղ է սպասվում Երևանում: Հայաստանի հավաքականը մինչև ընտրական փուլի ավարտը 3 խաղ ունի սեփական հարկի տակ և կարող է շտկել դրությունը:
Երեքշաբթիից մինչև ուրբաթ ամենօրյա մարզումներ ենք անցկացնելու, ֆուտբոլիստները շարունակելու են իրենց բնականոն կյանքը: Հունիսի 7-ին կմեկնենք Վրաստան:
Պետք է պահպանել զգոնություն և չկորցնել կոնցենտրացիան, դրսևորել կամք ու վճռականություն: Բացի Պորտուգալիայի դեմ խաղը մնացած խաղերում Հայաստանը շատ մոտ էր հաղթանակին: Բացի այդ, նրանք նոր մարզիչ ունեն, որը ևս լրացուցիչ խթան է նրանց համար:
Հայաստանն ուժեղ մրցակից է: Գիտենք, որ պետք է զգոն լինել»,- նշել է Սանտուշը:







































