«Երևանը` փոքրիկների համար» խորագրով անցկացվող հունիսմեկյան միջոցառումների շարքում «Հաղթանակ» զբոսայգում առավոտից մեկնարկել է մանկական երգի ու պարի փառատոնը`շուրջ 1800 երեխաների մասնակցությամբ: Միջոցառմանը ներգրավվել են Երևանի և հանրապետության մարզերի տասնյակ մանկական համույթներ: Սեփական ունակությունները բացօթյա բեմից դրսևորելու հարցում սահմանափակումներ չեն դրվել:
Համերգային և պարային ծրագրերն ազատ ու բազմաժանր են եղել: Հայկական ազգային պարերից զատ, ներկայացվել են նաև տարբեր ժաղովուրդների պարեր: Ի դեպ, փառատոնին մասնակից երեխաները նույնպես օգտվել են զբոսայգու տարածքում անվճար գործող զվարճախաղերից:













































