Ամեն տարի աշխարհի բազաթիվ երկրներում, այդ թվում հայաստանում կազմակերպվում են գիտական, կրթական, մասնագիտական, ասպիրանտական, ուսանողական, դոկտորական ինչպես նաև դպրոցական ամառային դպրոցներ, որոնց հիմնական նպատակը որևէ ոլորտում խորը մասնագիտական, երբեմն նաև զուտ ճանաչողական գիտելիքներ փոխանցելն է:
Հատկապես ուսանողների համար ամառային դպրոցների մասնակցությունը ոչ միայն հետաքրքիր փորձառություն ապահովող միջոց է, այլ նաև հետագա մասնագիտական առաջընթացին նպաստող հանգամանք: Ցանկացած մասնագիտությամբ որևէ օտարերկրյա ԲՈՒՀ դիմող ուսանողի CV-ում, եթե առկա է մեկ կամ մի քանի ամառային դպրոցների մասնակցության մասին տեղեկություն, ապա ընդունվելու հնարավորությունները վստահաբար կավելանան:
Ամառային դպրոցներ, որոնց կարող են դիմել ՀՀ քաղաքացիներ, կազմակերպվում են հիմնականում եվրոպական երկրներում, ԱՄՆում, Ռուսաստանում, Վրաստանում, Կենտրոնական Ասիայի երկրներում ու բնականաբար Հայաստանում:
Ամառային դպրոցների մասնակցությունը սովորաբար լինում է անվճար, նույնսիկ որոշ ամառային դպրոցների կազմակերպիչներ հնարավոր է փոխհատուցեն ճանապարհի ու կեցության ծախսերը: Նման կրթաթոշակների արժանանալու համար դիմորդները պետք է կարողանան իրենց դիմումներում լավագույնս ի ցույց դնել սեփական գիտական ու մասնագիտական արժանիքները:
Ամառային դպրոց-ճամբար գտնելու համակարգված տարբերակ է առաջարկում armacad.info կայքը, որտեղ ըստ մասնագիտությունների, կամ կազմակերպման երկրի կարելի է գտնել հատկապես կրթաթոշակ առաջարկող բազմաթիվ ամառային դպրոցներ:










































