«Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ իր նապատակն է գլխավորել թիմ, որը հանդես է գալիս Իսպանիայի առաջնության բարձրագույն խմբում:
«Ցանկանում եմ գլխավորել թիմ, որը հանդես կգա Լա Լիգայում: Այնուամենայնիվ, չեմ շտապում այդ հարցում»,- Զիդանի խոսքերը մեջբերում է 12e Homme-ը:
Զիդանը նաև նշել է, որ 2014/15թթ մրցաշրջանում հնարավորություն է ունեցել աշխատել Ֆրանսիայում. «Աշխատել Ֆրանսիայու՞մ. ամեն ինչ հնարավոր է: Վերջին մրցաշրջանում հնարավորություն եմ ունեցել գլխավորել «Բորդո»-ն, բայց դա տեղի չունեցավ»:








































