Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Վարչախումբը այսօր ռեսթարտ է արել ծառուկյանական կլանի ոչ դասական «քաղաքական» գործառույթը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

 

– Ինչո՞վ կբացատրեք Գագիկ Ծառուկյանի վերջին շրջանի հասարակական ակտիվացումը՝ հանդիպում խաղողագործ գյուղացիների կամ սկաուտական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Արդյո՞ք հասարակական ակտիվացմանը կարող է հետևել նրա վերադարձը քաղաքականություն, մասնավորապես ԲՀԿ:

– Դուք մեթոդաբանական սխալ եք կատարում, երբ փորձում եք պարզաբանումներ ստանալ մասնավոր հարցի՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ապագայի վերաբերյալ, անտեսելով ծառերի հետևում անտառը տեսնելու անհրաժեշտությունը: Մի մոռացեք, որ դուք զրուցում եք ոչ թե ինչ-որ կարծիքներ արտահայտող քաղաքական գործչի կամ կուսակցապետի, այլ Հայաստանի քաղաքագետների միության ղեկավարի հետ՝ կազմակերպության, որը իր քսանհինգամյա բեղմնավոր գործունեության ընթացքում վիթխարի ծավալով վերլուծական նյութեր է մշակել հայաստանյան քաղաքական համակարգի ծագումնաբանության և էվոլյուցիայի իմաստավորման ասպարեզում: Ձեր հարցին լիարժեքորեն պատասխանելու համար պետք է անրադառնալ մի շատ ավելի ընդգրկուն հարցի պարզաբանմանը՝ ե՞րբ, ինչո՞ւ և ինչպե՞ս հնարավոր դարձավ օլիգարխիայի կողմից հայաստանյան քաղաքական դաշտում մենաշնորհային դիրքերի նվաճումը: Եթե գտնեք այդ հարցի պատասխանը, կհասկանաք, թե ինչով է բացատրվում Գագիկ Ծառուկյանի և նրա նմանների պահանջվածությունը ներկայիս քաղաքական համակարգի համար:

Միանգամից ասեմ, որ օլիգարխիայի առաջացումը մեր իրականության մեջ պայմանավորված է ձախ գաղափարի և ձախակողմյան քաղաքական շարժման ողբերգական անկումով. 1998-1999թթ. ընտրական ցիկլում արձանագրված ձախ ուժերի փայլուն հաղթանակին հետևեց հոկտեմբերի 27-ի սպանդը Ազգային ժողովում, որին զոհ գնացին «Միասնություն» դաշինքի ղեկավարները՝ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը, իսկ դրանից ընդամենը մի քանի ամիս հետո՝ 2000 թվականին, Մոսկվայում առեղծվածային հանգամանքներում վախճանվեց ՀՀ Ազգային ժողովում իր ներկայացվածությամբ և կշռով այն ժամանակ երկրորդ քաղաքական ուժի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Սերգեյ Բադալյանը: Այդ ողբերգական իրադարձություններից քիչ անց՝ նույն 2000 թվականին, հասունացող հայաստանյան օլիգարխիայի երեք կարկառուն ներկայացուցիչներ՝ Էդվարդ Մադաթյանը (Խուճուճ Էդոն), Անդրանիկ Մանուկյանը (Սերվիզի Անդոն) և Մուրադ Մուրադյանը, Ազգային ժողովից տեղափոխվեցին նախարարական պաշտոնների: Կծիկը բացվեց. նորանկախ հայոց պետականության շրջանում առաջին անգամ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները մուտք գործեցին կառավարություն և ստանձնելով նախարարական պաշտոններ՝ սկիզբ դրեցին պետական իշխանության օլիգարխայնացման ազգակործան գործընթացին:

Որպեսզի ընթերցողին հասկանալի լինի քաղաքական դաշտի համար այդ կադրային լուծումների ցնցումային նշանակությունը, պետք է նշեմ, որ «Միասնություն» դաշինքի քաղխորհուրդը դեռ մինչև երկրորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների սկիզբը հատուկ քննարկել էր իմ առաջարկությունը՝ պատգամավոր ընտրված խոշոր ձեռներեցներին կառավարության կազմում ընդգրկելու աննպատակահարմարության մասին: Հավանություն տալով իմ այդ առաջարկությանը՝ Վազգեն Սարգսյանը քննարկման դրեց պատգամավոր ընտրված և «Միասնություն» դաշինքի ծրագիրն ընդունող խոշոր ձեռներեցներին հատուկ ստեղծվելիք «Կայունություն» պատգամավորական խմբում ընդգրկելու հարցը: Առաջարկության քաղաքական իմաստն այն էր, որ «Միասնություն» դաշինքի ծրագիրն ընդունող խոշոր սեփականատերերը համախմբվեն առանձին պատգամավորական խմբում՝ մասնակցելով խորհրդակցական ձայնի իրավունքով «Միասնություն» դաշինքի պատգամավորական խմբակցության նիստերին և հնարավորություն ստանալով ամենակարճ ճանապարհով իրենց հուզող խնդիրները ներկայացնել երկիրն առաջնորդող քաղաքական ուժին: Այս լուծման իմաստությունը կայանում էր նրանում, որ պատգամավոր ընտրված խոշոր սեփականատերերը հնարավորություն էին ստանում ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին, սակայն մյուս կողմից՝ վերջնական որոշումներ ընդունելու առաքելությունը մնում էր առաջնորդող քաղաքական ուժի բացառիկ պատասխանատվության տիրույթում:

Ասեմ ավելին՝ մինչև հոկտեմբերի 27-ը 24 պատգամավորների համախմբող «Կայունություն» խումբը, որում, ինչպես ես արդեն ասացի, ընդգրկված էին հիմնականում խոշոր սեփականատերերը, ոչ միայն չէր ցուցաբերում նախարարական պորտֆելներին տիրանալու հավակնություններ, այլ իր որևէ անդամով ներկայացված չէր ԱԺ-ի և մշտական խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարության կազմում: Մենք հասկանում էինք, որ այդ մարդիկ՝ որքան էլ նվիրվեն մեր գաղափարներին, «Միասնություն» դաշինքի ծրագրին, օբյեկտիվորեն կաշկանդված են սեփական ունեցվածքային շահերով: Նրանք դատապարտված են առաջին հերթին մտածելու սեփական բիզնեսների մասին, սեփական հարստությունը պահպանելու ու բազմապատկելու մասին, և միայն երկրորդ հերթին՝ ժողովրդի հոգսերի մասին: Հիշում եք՝ Ավետարանում Հիսուսը ի՞նչ պատասխանեց այն մեծահարուստին, որը դիմել էր Նրան ընկերակցելու խնդրանքով. դու կարող ես քայլել Ինձ հետ, եթե նախօրոք քո ամբողջ ունեցվածքը բաժանես ժողովրդին՝ միայն այդ դեպքում կարող ես Ինձ ընկերակցել:

Որպես «Միասնություն» դաշինքի քաղխորհրդի հրաշքով ողջ մնացած անդամներից միակը, ով առ այսօր, ի հեճուկս դաժան հալածանքների, շարունակում է հրապարակային քաղաքական և քաղաքագիտական գործունեությունը, ով 1998 թվականի նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանի կողմից ներկայացված ծրագրի հիման վրա մշակել է «Միասնություն» դաշինքի նախընտրական պլատֆորմը, հայտարարում եմ. «Միասնություն» դաշինքի ծրագիրը իր գաղափարական-քաղաքական ուղղվածությամբ ձախակողմյան էր և արտահայտում էր լայն ժողովրդական աշխատավորական զանգվածների, փոքր ու միջին ձեռներեցների շահերը: Միաժամանակ մենք գիտակցում էինք համազգային համերաշխության մթնոլորտի ստեղծման և երկիրն արդյունավետ կառավարելու նպատակով խոշոր սեփականատերերի, խոշոր բիզնեսի հետ գործընկերային հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը: Այդ նպատակին էր միտված Ազգային ժողովում խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ գործընկերության մեր կողմից ներդրված և հոկտեմբերի 27-ից հետո, փաստորեն, մերժված արդյունավետ մեխանիզմը: Այդ մեխանիզմը մի կողմից նպաստելու էր երկրի տնտեսական զարգացման գործում խոշոր բիզնեսի ակտիվ ու ազգանպաստ ներգրավվածությանը, իսկ մյուս կողմից՝ բացառելու էր քաղաքական և տնտեսական լծակների ուզուրպացման, ճչացող սոցիալական բևեռացման և Հայաստանում օլիգարխիայի առաջացման հնարավորությունը:

Այն ժամանակ Ռուսաստանում խաղի կանոնները թելադրող բերեզովսկիների օրինակից Հայաստանը հեռու պահելու հարցում Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը միահամուռ ու նախանձախնդիր էին: Միաժամանակ նրանց միջև առողջ մրցակցություն կար, ինչը համապատասխանում էր իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքին՝ խթանելով Ազգային ժողովի և կառավարության նախաձեռնողականությունը «Միասնություն» դաշինքի ծրագրային նպատակների սպասարկման գործում: Կ. Դեմիրճյանը համարում էր, որ Ազգային ժողովը պետք է ստանձնի շոգեքարշի դերակատարություն, իսկ Վազգենը ելնում էր այն իրողությունից, որ այն ժամանակ գործող Սահմանադրությամբ կառավարության հնարավորություններն ավելի մեծ էին: Հիշում եմ՝ 1999 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Վազգեն Սարգսյանը ինձ համոզում էր տեղափոխվել կառավարություն՝ ստանձնելով իր քաղաքական խորհրդականի պաշտոնը: Եթե ես համաձայնվեի, ինչպես առաջարկում էր Վազգեն Սարգսյանը հոկտեմբերի 22-ին կառավարության շենքի իր կաբինետում կայացած մեր երեքժամանոց առանձնազրույցի ժամանակ, վարչապետը մտադիր էր կառավարությանն առընթեր ստեղծել քաղաքականության գաղափարական ծրագրավորման հարցերով պետական վարչություն՝ ենթարկելով այդ նորաստեղծ կառույցին՝ դրա ստորաբաժանումների կարգավիճակով, կառավարությանն առընթեր գործող մյուս գաղափարական ոլորտի վարչությունները՝ արտաքին հարաբերությունների, ինֆորմացիայի և լրատվության, հասարակության հետ կապերի: Ինձ առաջարկվում էր վարչապետի քաղաքական հարցերով խորհրդականի պարտականությունների հետ մեկտեղ ստանձնել նաև այդ կառույցի ղեկավարի պաշտոնը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես ՀԺԿ քաղաքական քարտուղարն էի և ընտրվել էի ԱԺ Կարեն Դեմիրճյանի ղեկավարած կուսակցության ընտրացուցակի երկրորդ համարով, Վազգեն Սարգսյանի այս առաջարկությունը փաստում էր մի կողմից «Միասնություն» դաշինքի երկու առաջնորդների լիակատար գաղափարական ընդհանրությունը, և մյուս կողմից՝ այն, որ Վազգեն Սարգսյանը լիովին կիսում էր ՀԺԿ գաղափարական-քաղաքական մոտեցումները, ՀԺԿ ծրագրում ամրագրված ժողովրդական սոցիալիզմի տեսլականը՝ այլապես նա չէր առաջարկի ՀԺԿ քաղաքական քարտուղարին համակարգել իր կաբինետի քաղաքականության գաղափարական ծրագրավորման աշխատանքները: Չնայած վարչապետի առաջարկությունն ինձ ոգևորեց՝ բացառիկ վստահության ապացույց էր, ես այն համոզմունքին էի, որ այդ նույն ծրագիրը կարելի է ավելի արդյունավետ կյանքի կոչել Ազգային ժողովում, որտեղ առկա են հրապարակային քաղաքականության զինանոցի գործադրմամբ արդյունքի հասնելու եզակի հնարավորություններ: Այդ նկատառումով, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ մինչ այդ Կարեն Դեմիրճյանը հանձնարարել էր ինձ նախապատրաստվել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրությանը՝ ներկայացնելով հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համապարփակ ծրագիր, ես խոստացա Վազգեն Սարգսյանին՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը, նաև ակտիվորեն նպաստել կառավարության գաղափարական ստորաբաժանումների վերակազմավորման իր ծրագրի իրագործմանը:

Ինչո՞ւ եմ ես այդքան մանրամասն վերհիշում տասնհինգ տարիների վաղեմության այս պատմությունները: Ասել կուզեմ, որ հոկտեմբերի 27-ին նախորդած ամիսներին՝ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի ղեկավարության օրոք, «Միասնություն» դաշինքի քաղաքական խորհուրդը դարձել էր գործնական քաղաքական ծրագրերի մշակման լաբորատորիա: Այդ ծրագրերի իրականացման դեպքում երկիրը հետագայում խաղալիք չէր դառնա կեղծ մարգարեների և նրանց օլիգարխահաճո սպասավորների ձեռքում, չէր հայտնվի այսօրվա ողբերգական վիճակում: Հոկտեմբերի 27-ի կրակահերթերը շեղեցին հայոց պատմության ընթացքը, զրկեցին ժողովրդին քաղաքական հեռանկարից և դատապարտեցին ստորաքարշ գոյատևման դառը ճակատագրին՝ թողնելով երբեմնի հպարտ հային օլիգարխների կողմից բաժանվող տուկի թելի և կարտոֆիլի սերմնացուի հույսին:

– «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հայտարարում է, որ Ծառուկյանը պարտադրված է եղել հեռանալ քաղաքականությունից, առևանգել են նրա որդուն, և առաջարկում է ստորագրահավաք սկսել նրա հեռացման պատճառները հետաքննելու և նախագահ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթի սահմանադրականությունը քննարկելու համար: Ըստ Ձեզ՝ դա Ծառուկյանի հետ համաձայնեցվա՞ծ քայլ է և ուղղված է վերադարձի համար անհրաժեշտ հիմքեր ապահովելո՞ւն:

– Դա Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված քայլ է: Սառը դատողությամբ Սերժ Սարգսյանը ստիպված է ընդունել, որ Գագիկ Ծառուկյանը համակարգային գործոն է: Ես կրկնում եմ՝ օլիգարխիայի ծագումնաբանությունը կապված է մեր իրականության մեջ ձախ գաղափարի և ձախակողմյան քաղաքական շարժման տրոհման և ոչնչացման հետ: Հայաստանում ձախ ու ձախակողմյան քաղաքական ուժերի ոչնչացումը և օլիգարխիայի գենեզիսն ու հետագա զարգացումը՝ նույն մեդալի՝ հոկտեմբերի 27-ից հետո ընկած ժամանակաշրջանում ձևավորված ներկայիս համակարգի երկու կողմերն են: Քանի դեռ լայն զանգվածները ապավինում են Գագիկ Ծառուկյանի բարեգործություններին, նրանց մտքով չի անցնում սեփական մարդկային արժանապատվության և սոցիալական իրավունքների պաշտպանության քաղաքական պլատֆորմի շուրջ համախմբվելու ու դասական քաղաքական պայքար սկսելու գաղափարը: Տեսեք՝ այդ դասական քաղաքական պայքարի արդյունքում Հունաստանում, օրերս էլ Իսպանիայում հաղթեցին սրընթաց ձևավորված նոր ձախակողմյան շարժումները: Բայց չէ՞ որ մեզանում սոցիալական վիճակը ավելի աղետալի է, քան այդ եվրոպական երկրներում: Հետևաբար՝ մեզանում Գագիկ Ծառուկյանին արմատախիլ անելը հղի է իշխանությունների համար մի նոր «Միասնություն» դաշինքի կամ մի նոր բադալյանական կոմկուսի ստեղծման վտանգով, ինչն անխուսափելիորեն կբերի հոկտեմբերի 27-ից հետո ձևավորված քաղաքական և սոցիալական համակարգի տապալմանը: Իսկ այդ սրտաճմլիկ պատմությունները՝ Ծառուկյանի որդուն առևանգելու ու պատանդ վերցնելու մասին, ոչ այլ ինչ են, քան Սերժ Սարգսյանի հայտնի հաճախորդների հերթական լիրիկական զեղումներ: Հիշո՞ւմ եք՝ ինչպես էին Արտաշես Գեղամյանը կամ Արթուր Բաղդասարյանը հայտարարում, որ Սերժ Սարգսյանը դիպուկահարներին իրենց վերացնելու հանձնարարություն է տվել: Գեղամյանի երևակայությունը, իհարկե, ավելի հարուստ էր. նա հայտարարում էր, որ Սերժի դիպուկահարներից իրեն պաշտպանելու նպատակով Պատրուշևը Մոսկվայից հատուկ զրահաբաճկոն է ուղարկել: Դուք այսօր լավ գիտեք, թե հետագայում ինչ եղավ՝ որտեղ հայտնվեցին այդ «ընդդիմադիրները», և ում իրականում գնդակահարեցին դիպուկահարները 2008 թվականի մարտի մեկին…

– Հունիսի 7-ին Աբովյանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, և հայտնի է, որ թեկնածուներից մեկին պաշտպանում է Գագիկ Ծառուկյանը: Եթե Ծառուկյանը իսկապես հեռացել է քաղաքականությունից, ապա նրա ինչին է պետք խառնվել քաղաքապետի ընտրություններին:

– Նախ ասեմ, որ այս համակարգը վաղուց արդեն ընտրությունները՝ բոլոր ընտրությունները, այլ ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ապաքաղաքականացրել է: Մեզանում քաղաքական ընտրություններն այսօր անհնարին են. ընտրությունների արդյունքները կանխորոշում են «ոչ դասական քաղաքական գործիչները»: Եվ քանի որ մեզանում բոլոր կարգի ընտրությունների բովանդակությունն է «ոչ դասական քաղաքական գործիչների» միջև ծավալվող պայքարը, որն ուղեկցվում է ընտրակաշառքներ բաժանելու «բարեգործական» միջոցառումներով, ապա Ծառուկյանի և մյուս ոչ դասական գործչի մրցակցությունն Աբովյանում՝ միանգամայն տրամաբանական է: Այն մեր իրականության «ոչ դասականության», այսինքն՝ եվրոպական արժեհամակարգից կտրվածության հերթական ապացույցն է:

– Ի՞նչ տրամաբանությամբ իշխանությունը Ծառուկյանի փեսային նշանակեց Կոտայքի մարզպետ, իսկ հիմա էլ ՀՀԿ-ն հայտարարում է Ծառուկյանի թեկնածուին պաշտպանելու մասին՝ իր շարքերից հեռացնելով Ծառուկյանի թեկնածուի դեմ առաջադրված Արթուր Հարությունյանին:

– Այն նույն տրամաբանությամբ, որի մասին ես արդեն արտահայտվել եմ. իշխանությունը սարսափում է դասական քաղաքական մրցակցությունից և այդպիսի մրցակցությանը խոչընդոտելու համար օգտագործում է ապաքաղաքական տարրերին: Ոստիկանության, դատավորների, դատախազների միջոցով վարչախումբը շարքից հանում է դասական քաղաքական գործիչներին և առաջ է մղում օլիգարխներին և մյուս ապաքաղաքական տարրերին: Ինչպես ճիշտ է այն, որ վարչախումբն իր ուժային լծակներով խոչընդոտեց և առաջիկայում էլ խոչընդոտելու է իմ վերադարձը խորհրդարան, այնպես էլ ճիշտ է, որ վարչախումբը այսօր ռեսթարտ է արել ծառուկյանական կլանի ոչ դասական «քաղաքական» գործառույթը: Այդ գործառույթն իշխանության կողմից պահանջված է, քանզի ներկայիս սոցիալական աղետի պայմաններում այդ գործառույթի այլընտրանքը ժողովրդի զարթոնքն է:

– Ինչպիսի՞ նոր դերակատարում կարող է ստանձնել ԲՀԿ-ն քաղաքական կյանքում, և արդյո՞ք վերջին իրադարձություններից հետո այս կուսակցությունը դադարել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը լինելուց: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանը հետևի Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակին և ակտիվ քաղաքականություն վերադարձի փորձ կատարի:

– Ինչպես մարդը չի կարող շեղվել իր գենետիկական կոդից, այնպես էլ ԲՀԿ-ն և նրա բեկորները չեն կարող շեղվել իրենց ծագումնաբանական էությունից՝ ստանձնել ինչ-որ նոր դերակատարում: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ-ի փոխհարաբերություններին, ապա երկրորդ նախագահը իր վերջին հարցազրույցում այդ հարցին տվել է սպառիչ պատասխան: Այդ պատասխանը ցույց է տալիս, որ Ռ. Քոչարյանը գիտակցում է՝ ԲՀԿ-ն երբեք չի եղել և չի էլ կարող դառնալ դասական քաղաքական ուժ: Ինձ դա պարզ էր 2012 թվականից: Իմ կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը շուտով կվերադառնա ակտիվ քաղաքականություն, բայց, անշուշտ, չի հետևի Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակին՝ փորձելով չկրկնել նրա սխալները:

– Հայաստանի ընդդիմադիր դաշտը դատարկ է մնացել, և կարծես թե չեն ուրվագծվում այն ուժերը որոնք կարող են լցնել այդ դատարկությունը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ վերաձևումների կարող է ենթարկվել քաղաքական դաշտը:

– Մի գեղեցիկ օր ես վերջնականապես կջղայնանամ և…. Իսկ եթե լուրջ, ապա ինձ համար ակնհայտ է, որ միայն նոր քաղաքական ուժի ձևավորմամբ է հնարավոր մաքրել քաղաքական դաշտի «ավգյան ախոռները»: Ոչ մի վերաձևումներ չեն փրկի այս գարշահոտությունից. գումարելիների վերաձևումները չեն կարող ոչինչ փոխել: Պետք է հրապարակ իջնի նոր որակի հզոր քաղաքական ուժ, որի առաջնորդների գաղափարական մոտիվացիան կասկածներ չի հարուցի հասարակության մոտ:

– Ռուսաստանը, սովորույթի համաձայն, աշխատելով իշխանության հետ, միշտ իր ազդեցության տակ է պահել նաև ընդդիմությանը: Ո՞ր կուսակցությունն է իր վրա վերցնելու ռուսական ընդդիմության դերակատարումը:

– Դա ինձ համար տաղտկալի և անհետաքրքիր հարց է: Մի՞թե պարզից էլ պարզ չէ, որ Կրեմլը շաաաաաատ գոհ է. Սերժ Սարգսյանից ստացել է ամեն ինչ, և համաձայն հայտնի ռուսական ասացվածքի՝ «արդեն մատուցած ծառայությունը գրոշի գին չունի», այսօր արդեն մտածում է Ադրբեջանին սիրաշահելու և ԵՏՄ մտցնելու մասին: Չնայած ես չեմ զարմանա, եթե այս ախոռային իրականության մեջ առաջիկայում կուսակցություններից որևէ մեկը Պուտինից հաղթական բոնուսներ ստանալու մի նոր փորձ անի: Դատարկ զբաղմունք է՝ Պուտինին հանգիստ թողեք և մտածեք սեփական ախոռները սեփական ձեռքերով մաքրելու անհրաժեշտության մասին:

– Վերջերս ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Դուբնովը հայտարարել էր, որ Քոչարյանը Կրեմլում ունի իր լոբբիստական խումբը, որն աշխատում է իր վերադարձի ուղղությամբ, ովքե՞ր են այդ լոբբիստները, որքանո՞վ են ազդեցիկ, և արդյո՞ք Ռուսաստանի իշխանությունը կարող է շահագրգռված լինել Քոչարյանի վերադարձով:

– Այդ հարցը խորհուրդ կտամ ուղղել Գառնիկ Իսագուլյանին. նա հայտնի «սեկսոտ է» և առիթը բաց չի թողնի իր բարձր որակավորումը լոբբիստական խմբերի բացահայտման գործում ապացուցելու համար: Իրականում Ռուսաստանը ԲՀԿ-ի փլուզումից հետո ձեռքերը գցել է փրփուրներից և Դուբնովի ու նրա նմանների օգնությամբ փորձում է ցույց տալ, որ հայաստանյան քաղաքական դաշտում դեռ ինչ-որ ռեսուրսներ և լծակներ ունի: Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի նման փորձառու քաղաքական գործիչը լուրջ է ընդունում նման էժանագին խայծերը: Նույնը կարող եմ ասել Սերժ Սարգսյանի մասին: Նա էլ է հասկանում, որ Մոսկվան փորձում է հայաստանյան ներքաղաքական զարգացումների վրա սեփական ազդեցության կորստի մռայլ հեռանկարը սքողել դեմքի լավատեսական արտահայտությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում