Ինտերիերի համար գունային գամմայի ընտրությունը հիմնականում կախված է սեփական նախասիրություններից: Գույնը կարելի է սիրել, կարելի է նաև ընդհանրապես չսիրել: Ավելի հաճախ ձևավորման համար օգտագործում են մոխրագույնի կամ բեժի մի քանի երանգ, սպիտակ և սև: Սակայն կան շատ տարբերակներ, որոնք ապացուցում են, որ գունային լայն պալիտրան ընդունակ է ստեղծել տրամադրություն և լուծել լուրջ դիզայներական խնդիրներ: Այս մասին հայտնում է econet.ua-ը:
Մոխրագույնը ճաշասենյակի ինտերիերում

Մոխրագույն: Սկզբում մոխրագույնը ներխուժեց ինտերիեր պարզապես որպես նորաձևություն, սակայն նրա նկատմամբ ուշադրությունը մինչ օրս չի մարել: Մոխրագույնի՝ սևի հետ համակցումը օգնում է ստեղծել արդյունավետ ճաշասենյակ, իսկ սպիտակ տոների հետ հիանալիորեն հարմար է արևի լույսով ողողված ննջասենյակի համար:
Կարմիրը ճաշասենյակի ինտերիերում

Կարմիր: Ժամանակն է հրաժարվել փողոցում և այգում կարմիր գույնի ավանդական օգտագործումից: Առավելագույնը, որ համաձայնում են տանտերերը, դրսի դռան կարմրադարչնագույն երանգն է:
Վարդագույնը ճաշասենյակի ինտերիերում

Վարդագույն: Չնայած այն համարվում է փոքր աղջիկների սենյակի գույն, բայց վստահորեն կարելի է օգտագործել նաև մեծահասակների սենյակներում:
Նարնջագույնը ճաշասենյակի ինտերիերում

Նարնջագույն: Մոռացված գույն է, սակայն սենյակը կարող է դարձնել վառ և տաք: Այն կարող է հրաշքներ գործել:
Դեղինը ճաշասենյակի ինտերիերում

Դեղին: Դա այն գույներից մեկն է, որը կարող է մարդկանց երջանիկ դարձնել: Այն հիանալիորեն համադրվում է մոխրագույնի, երկնագույնի և ցանկացած այլ չեզոք գույների հետ:
Կանաչը ճաշասենյակի ինտերիերում

Կանաչ: Հիանալի հնարավորություն է՝ բնությունը տուն բերելու: Կանաչի ճիշտ ընտրված երանգները կարող են ամբողջովին փոխել ինտերիերի մթնոլորտը:
Երկնագույնը ճաշասենյակի ինտերիերում

Երկնագույն: Երբեմն վառ և թափանցող, երբեմն՝ նուրբ և հանգիստ երկնագույնը կարող է ինտերիերի կերպարանափոխման հրաշքներ գործել:
Մանուշակագույնը ճաշասենյակի ինտերիերում

Մանուշակագույն: Ցավոք, գույն ընտրելու հարցում մանուշակագույնը առաջին շարքերում չէ: Բայց եթե այն ճիշտ է ընտրվում և նրա հետ՝ հարմոնիկ զույգ, այն կարող է զարմացնել ինչպես ժամանակակից, այնպես էլ ավանդական ինտերիերում:
Սպիտակը ճաշասենյակի ինտերիերում

Սպիտակ: Երբեմն ամենալավ ընտրությունը պարզն է: Պետք չէ սպիտակ գույնը ձանձրալի համարել: Այն ունի իր բնավորությունը, ուղղակի հարկավոր է ճիշտ շեշտադրում:
Դարչնագույնը ճաշասենյակի ինտերիերում

Դարչնագույն: Չնայած ամեն հնարավոր երանգները տասնամյակներ շարունակ բոլորին ձանձրացրել են, պետք չէ դրանից հրաժարվել: Բաց գույները հանգիստ ինտերիեր ստեղծելու համար հրաշալի են, իսկ շոկոլադի գույնը իմպրեսիոնիզմի նոտա է դնում տան մեջ:
Սևը ճաշասենյակի ինտերիերում

Սև: Սևով մեծ մակերևույթներ ներկելուց չպետք է ամաչել: Չնայած այն շատ մուգ է, բայց հրաշալի կդիտվի որպես չեզոք ֆոն, բայց ավելի արդյունավետ: Շատ գեղեցիկ է երևում սև-սպիտակ համադրությունը, իզուր չէ, որ այն համարվում է դասական:








































