«Լույսը թանկացավ՝ Հայաստանը կանապատանա, առանց այն էլ ժողովուրդը վատ վիճակում է, արտագաղթ է»,- «Առաջին լրատվական»-ի հարցախույզի ընթացքում նշեցին մի շարք երևանցիներ: Նրանց դիտարկմամբ՝ էլեկտրաէներգիայի թանկացումը հանգեցնելու է շղթայական գնաճի:
Հարցախույզի ընթացքում երևանցիները հատկապես շեշտում էին, որ թանկացման թեման նույնիսկ չպետք է շոշափվի, քանի որ հանրությունը պարտավոր չէ վճարել ՀԷՑ-ի ճոխ ծախսերի համար, ուստի 17 դրամ թանկացման հայտ ներկայացնելը հանցագործություն է. «Պետք է մեկին պատասխանատվության ենթարկել՝ անամոթ են, խելոք մարդը հոսանք կթանկացնի՞, սաղ գողանում են, թալանում»,- նշեցին նրանք:
Երևանցիների դիտարկմամբ՝ եթե իշխանությունները իրենց գործը կատարեն, այսպիսի իրավիճակ չի ստեղծվի, այնինչ հանրության առջև պարտավորությունները կատարելու փոխարեն՝ «փայ» են մտնում, հոսանքը գողանում։ Թող պատասխանատվության ենթարկեն, գողանում են ներքևից մինչև վերև ՝ խանութներից մինչև արտադրամասեր»:
Երևանցիներից շատերի կարծիքով՝ պետք է հանրությունը պայքարի և թույլ չտա, որ հոսանքը թանկանա։ Մի մասի կարծիքով էլ՝ պայքարը անօգուտ է լինելու՝ հաշվի առնելով կառավարության, «մաֆիայի» կեղեքումներն ու գործելակերպը:
Մանրամասները՝ տեսանյութում։










































