ՖԻՖԱ-ի վերընտրված նախագահ Յոզեֆ Բլատերը խոսել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի մասին, տեղեկացնում է Sonntagsbick-ը:
«Սկզբում Պլատինին ցանկացավ անձնական հանդիպում կազմակերպել, որից հետո ինձ վիսկի առաջարկեց: Այնպիսի տպավորություն էր, որ մենք ընկերներ ենք: Երբ ես հրաժարվեցի վիսկիից, նա ամենայն լրջությամբ ասաց ինձ, որ ես պետք է լքեմ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը:
Թե ինչ տեղի ունեցավ վերջին օրերին, ինձ շատ հիասթափեցրեց: Գիտեմ, որ նա ընտրություններից մեկ օր առաջ բոլորին խնդրել էր քվեարկել իմ դեմ»,- հայտարարել է Բլատերը:






































