Ֆրանսիայում 2016թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ մարզադաշտերի տարածքում ծխելը կարգելվի: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի մամլո ծառայությունը:
ՈւԵՖԱ-ի այս որոշման հիմնական պատճառը երկրպագուներին և աշխատակիցներին վտանգավոր պասիվ ծխելուց պաշտպանելն է, ինչպես նաև երիտասարդ սերնդին օրինակ ծառայելը և հրդեհի վտանգից զերծ մնալը:
Ծխելու արգելքին կհետևեն հատուկ այդ նպատակով պատրաստված կամավորները, ինչպես նաև անվտանգության ծառայության աշխատակիցները:
ՈՒԵՖԱ-ն ծխելու դեմ այս ծրագիրը մշակել է Առողջության ուսումնասիրության եվրոպական ցանցի և Սրտի համաշխարհային ֆեդերացիայի հետ համատեղ:






































