Արտաշատում այսօր տեղի է ունենում վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջոցներով կառուցված եկեղեցու բացման և օծման արարողությունը, որին մասնակցում է ողջ քաղաքական էլիտան;
Լրագրողները վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետարքրքվեցին՝ ինչու հիմա որոշվեց օծել եկեղեցին և արդյոք դա կապված է մեկ շաբաթ անց Արտաշատում կայանալիք ընտրությունների հետ, վարչապետն ասաց, թե մեկը մյուսի հետ կապ չունի, իսկ եկեղեցի կառուցելու մտադրությունը վաղուց է ունեցել, քանի որ Արտաշատը եկեղեցի չունի:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Արտաշատում կայանալիք քաղաքապետի միակ թեկնածուն այս պահի դրությամբմիայն Արգամ Աբրահամյանն է, նա նշեց, որ մյուս թեկնածուների ինքնաբացարկի հետ որևէ կապ չունի և ավելի ուրախ կլիներ, եթե թեկնածուները շատ լինեին, մրցակցություն լիներ:








































