Ավստրալացի գիտնականները հայտնաբերել են պարկավոր մկների երկու նոր տեսակ, որոնք այնքան կատաղի են զուգավորվում, որ տարեկան մեկ անգամ դա հանգեցնում է որձերի ամբողջ պոպուլյացիայի ոչնչացման:
Հետազոտողների տվյալներով՝ զուգավորման ձգտելիս մկների մոտ արտադրվում է սթրեսի հորմոնների ծայրահեղ մեծ քանակություն, որը հանգեցնում է ներքին արյունահոսության, խոցերի և կուրության:
Գիտնականները հայտնում են, որ այս աստիճան ինքնակործան սեքսուալ վարքը կարող է հանգեցնել այս տեսակի ամբողջական վերացման:










































