Հետախուզությունների դաշնային բյուրոն (FBI) ամբողջ երկրում քրեական լաբորատորիաներին տեղյակ է պահել դատաբժշկական փորձագետների կողմից գործածվող տվյալներում հազարավոր սխալների մասին` հանցագործությունների վայրում ԴՆԹ-ի օրինակների վերականգնման համար: Այս մասին գրում է Washington Post-ը:
Նշվում է, որ հայտնաբերված սխալները վերաբերում են 1999-ին և FBI-ի կարծիքով` հազիվ թե հանգեցնեն «դրամատիկ փոփոխությունների», որոնք կարող են ազդել դատական գործերի վրա:
FBI-ը հայտնել է, որ խնդիրների պատճառ են դարձել «գենոտիպերի տառադարձության տեխնիկական սխալները և հին տեխնոլոգիաների ու ծրագրային ապահովման անբավարվածությունը»:








































